Կաթողիկոսը հաստա՞տ պաշտպանված է

«Իրատես» թերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին կառավարությունը մերժեց Ամենայն հայոց կաթողիկոսին պետական անվտանգություն տրամադրելու` ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Հակոբյանի օրինագիծը: Որպես մերժման հիմնավորում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Վեհափառը ավելորդ պաշտպանության կարիք չունի, քանի որ պետությունն ամեն կերպ երաշխավորում է նրա անվտանգությունը: Հետաքրքիր է` պաշտպանություն ասելով` Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է հասկանում, և ընդհանրապես, արդյո՞ք նա չի մոռացել, որ բոլորովին վերջերս «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներն իսկական պատուհաս էին դարձել ոչ միայն կաթողիկոսի, այլև ամբողջ Հայ առաքելական եկեղեցու համար: Ինչպե՞ս կարելի է հայտարարել, որ կաթողիկոսն «ամեն կերպ պաշտպանված է պետության կողմից», երբ սորոսյան կերակրատաշտից բացահայտ սնվողները բառացիորեն հետևում ու ահաբեկում էին կաթողիկոսին: Ա՞յդ է վարչապետի` պաշտպանված լինելու ընկալումը: Պաշտպանվա՞ծ էր արդյոք կաթողիկոսը, երբ հուշարձան փնտրող վանդալի հայացքով ամբոխը բառի ամենաուղիղ իմաստով ոստիկանների աչքի առաջ օկուպացրել էր Վեհարանի տարածքը, և կարելի է ասել, գերեվարել տեղի հոգևորականներին: Պաշտպանվա՞ծ էր արդյոք կաթողիկոսը, երբ Հաղարծինում, որը, ի դեպ, տուրիզմի կենտրոն է, ցուցարար կոչեցյալները բացահայտ սադրանքներ էին հրահրում: Պաշտպանվա՞ծ էր կաթողիկոսը, երբ քարերով փակում էին նրան տեղափոխող մեքենայի ճանապարհն ու անպատվում: Սա՞ է պաշտպանությունը, այսպիսի՞ն է վարչապետի` պաշտպանված լինելու ընկալումը: Հետաքրքիր է` վերջինս կամ վերջինիս տեսակետը կիսողները դեմ չե՞ն լինի, եթե իրենք էլ նման կերպ պաշտպանվեն, մանավանդ մի քանի ամիս հետո, երբ «ձյունը կհալվի ու կերևան կեղտակույտերը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am