«ՀՀԿ-ի մահվան մասին լուրերը, մեղմ ասած, չափազանցված են». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ խորհրդի անդամ, «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործադիր ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««ՀՀԿ-ի մահվան մասին լուրերը, մեղմ ասած, չափազանցված են»
«Այդպես հարմար ա»,- հենց այս պատասխանը ես ստացա, երբ արդեն չեմ էլ հիշում, թե որ կառույցում աշխատելու համար հարցազրույցի ժամանակ մի տղայի, ով ինքնակենսագրականում չգիտես ինչի նշել էր ՀՀԿ անդամակցությունը հարցրեցի, թե ինչու է կուսակցական դարձել։ Եվ իսկապես, ստեղծվել էր մի միֆ, որ հանրապետական լինելը «հարմար է»։ Մենք ավանդույթ էինք դարձրել ֆիքսվել և քաղաքականապես «աշխատել» մեր ընդդիմախոսների հետ, այլ ոչ թե նեյտրալ քաղաքական դիրքորոշում ունեցող քաղաքացիների։ Մեզ թվում էր, թե անհրաժեշտ է «չեզոքացնել» այն 15-20% մարտնչող ընդդիմախոսներին, այնինչ հետագայում իշխանափոխություն կարողացան իրականացնել հենց այն քաղաքական նեյտրալիտետ և ինդիֆերենտ վերաբերմունք դրսևորող քաղաքացիները։ Անցյալ դարի Կոլումբիայում պոպուլիստների կողմից ներմուծվել էր “Politicians of always” բնորոշումը, որով որակում էին այն քաղաքական գործիչներին, որոնք տևական ժամանակ շարունակում էին մնալ երկրի քաղաքական էլիտայի կազմում՝ կտրվելով հասարակ քաղաքացիների առօրյա հոգսերից։ Ինչպես և ցանկացած երկար ժամանակ իշխանության մոտ գտնվող կուսակցություն՝ մենք նույնպես չկարողացանք խուսափել այս խնդրից։ Էլ չեմ ասում, որ պատեհապաշտությունը դարձել էր մեր կուսակցության ռեկռուտինգի հիմնական «զենքերից» մեկը։
Բայց մի րոպե…