Նիկոլ Փաշինյանի հաղթանակը. նոր ԸՕ-ն չընդունվեց

Նոր ընտրական օրենսգրքի շուրջ զարգացումները թեև բավականին հանրայնացված չէին, սակայն դրանով նրանց դրամատիզմը չիջավ։ Այս օրենքի ընդունումը համարվում էր Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդար և թափանցիկ լինելու կարևոր նախապայման, և ինչ-որ աշխատանքային խումբ լծված էր այդ բարեփոխումներին, անգամ առաջին փոխվարչապետին ազատեցին իր պաշտոնից բխող այլ պարտականություններից՝ կենտրոնացնելով այս օրենսգրքի վրա։ Մինչդեռ ԱԺ շուտափույթ լուծարման և ափալ-թափալ ընտրությունների փաստն անակնկալի բերեց ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրներին, այլև նրա թիմակիցներին, բայց կազմակերպական առումով առաջին հերթին՝ հենց այս աշխատանքային խմբին։ Արդյունքում՝ ներկա խորհրդարանին ներկայացվեց չքննարկված, չհամաձայնեցված, միջազգային քննություն չանցած, ներքին հակասություններով լի մի օրենսգիրք, որով տեխնիկապես շատ դժվար կլիներ անցկացնել ընտրություններ։ Այնուամենայնիվ, այս օրենսգիրքը երկու անգամ դրվեց քվեարկության, և արդյունքում՝ մեկ ձայնի պատճառով այն չընդունվեց։ Արտախորհրդարանական քննարկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարեց, որ ինքն առանձնապես վտանգներ չի տեսնում հին օրենքով ընտրություններ անցկացնելու մեջ, սակայն նրա թիմն ամեն ինչ անում էր նոր ԸՕ-ն անցկացնելու համար։ Թիմի հետ եղած հակասությունները, որին ականատես էինք եղել, օրինակ, Սասուն Միքայելյանի խիստ երիտասարդ զավակին քաղաքապետ կարգելու ժամանակ, այս անգամ ավելի կտրուկ սրվեցին։ Արարատ Միրզոյանը խոստովանեց, որ ինքն աշխատել է անհնազանդ որոշ պատգամավորների հետ, իսկ Դանիել Իոաննիսյանն անցավ բոլոր սահմանները և սկսեց անգամ քննադատել Նիկոլ Փաշինյանին։ Բոլորի համար էլ ակնհայտ է, որ ցանկացած ընտրական համակարգի դեպքում էլ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական Պայմանագիրը» (ՔՊ) կունենա բացարձակ մեծամասնություն նոր ձևավորվող խորհրդարանում, խնդիրը միայն ՔՊ-ի և ընդդիմության պատգամավորական կազմի մեջ է։ Եթե Նիկոլ Փաշինյանը նպատակադրվեր նոր օրենսգիրքն ամեն գնով անցկացնել, ապա նա կրկին ստիպված էր լինելու գործարկել դալտոնիզմի խաղաքարտը, ինչը, ինչպես ինքն է համոզվել, ընտրությունների ժամանակ մեծ բացասական հետևանքներ էր ունենալու։ Նորի ու հնի միջև տարբերությունները շատերը տեսնում են ռեյտինգային համակարգով ընտրությունների մեջ, որը սողանցք է ստեղծում օլիգարխների և տարածաշրջանային հեղինակությունների համար, իսկ Նիկոլ Փաշինյանին դա առանձնապես չի անհանգստացնում, քանի որ համոզվել է, որ օլիգարխները չունեն կուսակցական պատկանելություն, նրանք պետության ղեկավարի սեփականությունն են և միշտ էլ կկատարեն այն, ինչ կասեն օրվա իշխանությունները։ Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին այդ հանգամանքը, իսկ ԱԺ արտահերթի ժամանակ դա ավելի վառ կդրսևորվեր։ Նաև, ռեյտինգային համակարգն ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում մանիպուլյացիաների համար՝ մանավանդ ընդդիմություն կազմակերպելու գործում։ Վստահ լինելով անհրաժեշտ 70%-ի մեջ, նոր Ընտրական օրենսգրքի դեպքում Նիկոլ Փաշինյանի համար շատ ավելի դժվար էր լինելու խորհդարանում իր նպատակներին ծառայող քաղաքական պասիանսը ստանալը, մանավանդ՝ անհրաժեշտ ընդդիմություն ձևավորել։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները մեծ հնարավորություններ էին տեսնում օրենսգրքի փոփոխության դեպքում լուրջ սեփական խաղեր իրականացնելու և ցանկալի մարդկանց խորհրդարանում տեղավորելու մեջ։ Ըստ օդում պտտվող լուրերի, արդեն իսկ որոշ մերձքաղաքական շրջանակների խոստացվել է անցողիկ տեղեր ցուցակներում, ընդ որում՝ ոչ միայն քաղաքական երախտագիտության դիմաց։ Եվ, ի վերջո, ՔՊ-ն հիմնականում երևանյան կուսակցություն է, իսկ Նիկոլ Փաշինյանը հասկանում է շրջաններում դրա ամրապնդման կարևորությունը, մինչդեռ այս հանգամանքն առանձնապես չի հուզում կուսակիցներին։ Ռեյտինգային համակարգը լուրջ հնարավորություն է ստեղծում ՀՀԿ-ի օրինակով Հայաստանով մեկ նրա կառուցվածքը ներկայացնելու և ամրապնդելու համար։ Ինչպես ասում էր ռուս դասականը՝ «Ինչ կուսակցություն էլ որ ստեղծենք, վերջում ԽՄԿԿ է ստացվում»։ Աղասի Ենոքյան

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am