Համաներման ակտում կա լուրջ իրավական սխալ. Դավիթ Հարությունյան

Համաներման ակտում կա լուրջ իրավական սխալ՝ ասել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը tert.am-ի հետ հարցազրույցում: Խոսքը 2016-ի հուլիսին ՊՊԾ գնդի գրավմանն առնչվող գործերի մասին է։ Համաներումը, որպես կանոն, տարածվում է 3 խումբ անձանց վրա. 1-ին խումբն այն անձինք են, որոնց վերաբերյալ դատարանն արդեն արձակել է դատավճիռ և սահմանել է պատիժ: Այդ անձանց պարագայում վնասի հատուցման առումով ամեն ինչ պարզ է, վնասը կարելի է հետագայում պահանջել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի շրջանակներում: 2–րդ խումբն այն անձինք են, որոնց նկատմամբ դեռևս չկա դատավճիռ, սակայն իրականացվում է քրեական հետապնդում: Իսկ երրորդ խումբն այն անձինք են, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը չի էլ սկսվել: «Այս վերջին երկու խմբերի պարագայում, եթե առկա է հանցագործությամբ պատճառված վնաս, ապա համաներման կիրառումը վնասի հատուցման հարցը կարող է մտցնել փակուղի, քանի որ Քաղաքացիական դատավարության շրջանակներում հնարավոր չի լինի պարզել կոնկրետ վնաս պատճառած անձի մեղավորությունը և իր արարքի կապը պատճառած վնասի հետ: Այս լուրջ խնդիրը նախագծում հաշվի առնված չէ»,–ասել է Դավիթ Հարությունյանը: Նա պարզաբանել է, որ այս կերպ նախագծի մեկ նորմը կդառնա չգործող. «Առավելապես խոսքը այն մասին է, որ անձինք, ովքեր կատարել են հանցագործություն՝ նույն՝ ՊՊԾ գնդի գրավում, բայց նրանց նկատմամբ դեռևս չկա դատավճիռ, այդ անձանցից վնասի հատուցման որևէ եղանակ չկա, թեև այս նախագծում նախատեսվում է, որ պետք է Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նրանցից վնասը գանձվի: Դա ուղղակի հնարավոր չի լինելու»: Սա նշանակում է անկախ նրանից՝ համաներում լինում է, թե ոչ, վնասը միշտ պետք է գանձվի: Ընդունված մոտեցումը, Դավիթ Հարությունյանի խոսքով, հետևյալն է. եթե կա վնասի հարց, երբեք քրեական հետապնդումը չի դադարեցվում, համաներման կիրառումը առկախվում է, մինչև մեղավորությունը կամ անմեղությունը հաստատող դատական ակտը: Եթե անգամ դատարանը ճանաչի անձի մեղավորությունը, համաներումը կարող է կիրառվել, բայց ոչ թե մինչև դատական ակտի կայացումը հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել։ Նշենք, որ Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ կառավարությունը մտադիր է քրեական գործերով համաներում հայտարարել, որի մասին օրինագիծը ԱԺ–ն կքննարկի հոկտեմբերի 31–ին։

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am