Հայտնի ռեփերի են գնդակահարել
Billboard-ը՝ հղում անելով ոստիկանությանը տեղեկացնում է,որ ԱՄՆ-ի Նոր Օրլեան քաղաքում գնդակահարել են հայտնի ռեփեր Թեոդոր Ջոնսին, ով հայտնի էր Young Greatness բեմական անունով: 34-ամյա Ջոնսին սպանել են քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Հաղորդվում է, որ հետախուզման մեջ է գտնվում 2 կասկածյալ: Young Greatness-ին ճանաչում է բերել «Moolah» երգը (2015թ.): Rolling Stone ամսագիրը նրան ներառել էր «10 նոր արտիստներ, որոնց պետք է իմանաք» ցուցակում:
