Դիլիջանի թունելը կփակվի
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12։00-ից 15։00–ը, Դիլիջանի թունելը կփակվի։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատավական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։ Այդ ընթացքում առաջարկվում է երթևեկել Մ4 – Սեմյոնովկա –Մ4 այլընտրանքային ճանապարհով։ Դիլիջանի թունելը փակվելու է հրդեհի պատճառած վնասի հետևանքներն ուսումնասիրելու համար։ Այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը ներկայացնելու է նաեւ թունելի վերականգնման աշխատանքների մասին անհրաժեշտ միջոցառումների իրականացման ժամանակացույցը։
