Հեղափոխական Նիկոլն ու վարչապետ Փաշինյանը

Հեղափոխության օրերին Նիկոլն իրեն ճիշտ էր պահում և արդյունքի հասավ: Նա համախմբում էր հանրությանը, առաջ էր քաշում սիրո և հանդուրժողականության գաղափարը, խոսում այն մասին, որ վենդետաներ չեն լինելու: Վարչապետ դառնալուց հետո ամեն ինչ փոխվեց Նիկոլի մոտ: Վարչապետ Փաշինյանի օրոք հեղափոխական բոլոր կարգախոսներն ու գաղափարները իրենց տեղը զիջեցին բովանդակությամբ լրիվ հակառակ կարգախոսներին ու գաղափարներին: Հեղափոխության օրերին հանրությանը համախմբող Նիկոլը վարչապետ դառնալուց հետո հանրությանը բաժանեց սևերի ու սպիտակների: Մենք գործ ունենք երկու տիպի Նիկոլ Փաշինյանի հետ: Հեղափոխական Նիկոլը սեր ու հանդուրժողականություն է քարոզում, իսկ վարչապետ Փաշինյանը հանրահավաքային հարթակից հրահանգում է մարդկանց ասֆալտին պառկեցնել ու պատերին ծեփել: Վենդետա բացառող Նիկոլը հիմա լրիվ հակառակ բաներով է զբաղված: Հարկ է արձանագրել, որ նույն մարդու մեջ նստած է ասֆալտին պառկեցնողն ու բարիկադներ քանդողը, նախկին կադրերին կոռուպցիոներ ու թալանչի համարողը և Ֆելիքս Ցոլակյանին ու Հունան Պողոսյանին բարձր պաշտոնների նշանակողը: Ի վերջո ո՞րն է Նիկոլ Փաշինյանի իրական տեսակը: Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանը դեռ մնացել է հրապարակում ու ոչ մի կերպ չի կարողանում մտնել վարչապետի կաբինետ: Ըստ ամենայնի՝ փողոցում Նիկոլ Փաշինյանն իրեն ավելի հարմարավետ է զգում ու փորձում է իր քայլերով ու հռետորաբանությամբ բավարարել փողոցում հավաքված ամբոխի ճաշակն ու պահանջները, բայց դա շատ վտանգավոր ճանապարհ է առաջին հերթին հենց ի՛ր համար: Ամբոխն ուրացող է, անկայուն տրամադրությամբ ու դավաճան: Ամբոխին հաճոյացող դեռ ոչ մի հռետոր լավ չի ավարտել: Միգուցե կարճաժամկետում ալիքը հռետորին բարձրացնում է շատ բարձր, բայց այդ բարձրությունը հատակում հայտնվելու նախափուլն է: Ամբոխն առանց աչք թարթելու կարող է դեն նետել իր կուռքին, այնպես որ առանց կոմպլեքսների պետք է ամբոխի հետ վարվել այնպես, ինչպես որ նա է պատրաստ վարվելու: Ամբոխին «քցելը» և հասարակության վրա հենվելը պետության ղեկավար դառնալու առաջին քայլն է: Նիկոլ Փաշինյանը պետք է ձգտի դառնալ բոլորի, այդ թվում՝ իր ընդդիմախոսների վարչապետը, ինչը նշանակում է հանրային համախմբման ապահովում, վենդետաների ու «մասկի-շոուների» դադարեցում, կենտրոնացում տնտեսական քաղաքականության վրա ու հրաժարում պոպուլիզմից: Այսրոպեական պոպուլյարությունը կարող է հետագայում հավերժական դժոխքի պատճառ դառնալ: Հայաստանը բարդագույն մարտահրավերներ ունի և դրանք հաղթահարելու համար պետք է հիմնվել ոչ թե ամբոխի (այն ցանկացած պահի կարող է տրորել հին կուռքին ու նորը գտնել), այլ հանրության առողջ հատվածների վրա: Պետք է ոչ թե բաժանել հանրությանը, այլ համախմբել: Տնտեսական քաղաքականությունը չի կարող դառնալ «մարդ բռնելը»: «Մարդ բռնելով» դեռ ոչ մի երկիր չի զարգացել: Ճիշտ հակառակը: Հասկանալի է, որ վարչապետ Փաշինյանին ճնշում են իր իսկ ապրած կյանքը և իր իսկ նախկին հայտարարությունները, բայց պետք է դուրս գալ այդ կաղապարից, լրագրողական էժանագին սենսացիաներ փնտրելու գործելաոճից և փողոցում ու «Ֆեյսբուքում» լայքեր հավաքելու գայթակղությունից: Հարկ է արձանագրել, որ հեղափոխական Նիկոլը գործում էր շատ ավելի արդյունավետ ու ճիշտ, քան վարչապետ Փաշինյանը: Պատճառները, թերևս, հոգեբանական են, որոնք, ըստ ամենայնի, կհաղթահարվեն: Հակառակ դեպքում ծանր է լինելու, ընդ որում՝ բոլորի ու նախևառաջ Նիկոլ Փաշինյանի համար: 7or.am Հայկ Ուսունց

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am