««Սանիթեքի» հարցը վերցրել եմ իմ կուրացիայի տակ». Հայկ Մարության
Քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ընթացող Երևանի ավագանու նիստին անդրադարձավ «Սանիթեք»-ի լուծարման խնդրն: ««Սանիթեքի» հարցն ինքս անձամբ վերցրել իմ կուրացիայի տակ: Ներգրավել եմ Հայաստանի լավագույն իրավաբաններին: Վստահեցնում եմ` արվում է առավելագույնը, այս հարցն առաց ցնցումների առաջ տանելու համար, որպեսզի մեր բնակիչները չբախվեն աղբահանության հետ կապված լուրջ խնդիրների»,- ասաց Մարությանը՝ նշելով, որ իրենց թիմը ինտենսիվ բանակցությունների մեջ է «Սանիթեք» ընկերության և այլ ընկերությունների հետ:
