Անկարան էր Ռուսաստանի հետ հարաբերություններում «տեխնածին աղետի» հեղինակը. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ դեռևս կես տարի առաջ ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունները կարելի էր գնահատել օրինակելի, սակայն տեղի ունեցավ «տեխնածին աղետ»: «Այդ դժբախտության հեղինակը Անկարան էր, եւ միայն նա կարող է նվազագույնի հասցնել դրա հետեւանքները»,- ասել է նա: Հիշեցնենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները սրվել էին 2015թ. նոյեմբերի 24-ին Սիրիայում ռուսական Սու-24 օդանավը խոցելուց հետո:
