Մարզպետի նախկին ՀՀԿ-ական խորհրդականը, ով Ադրբեջանից ապաստարան էր խնդրել, գիրք է գրել Նիկոլ Փաշինյանի մասին

Տամուշի մարզի Իջևան համայնքի համայնքապետարանի հովանավորությամբ լույս է տեսել «Իջևան Մոլորակից իջած փրկիչը» գիրքը, որը նվիրված է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, գրքի հեղինակը Լյուբիկ Չիբուխչյանն է։ Այս մասին տեղեկանում ենք Իջևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։ Իջևանի համայնքապետ Վարդան Ղալումյանից փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ է համայնքապետարանը հովանավորել նման վերնագրով գրքի տպագրությունը, ի՞նչ հովանավորչության մասին է խոսքը, և իրո՞ք քաղաքապետ Ղալումյանը կիսում է կարծիքը, որ Փաշինյանը «Իջևան Մոլորակից իջած փրկիչն» է։ Քաղաքապետը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ համայնքապետարանի հովանավորությամբ չի տպագրվել «Այդ գրքի հետ կապված Իջևանի համայնքապետարանը որևէ ֆինանսավորում չի արել, դա Իջևանի «Ավանդույթն» է արել, պա՞րզ է, զանգեք «Ավանդույթի» տնօրենին»։ Բայց համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում է տեղադրված․«Բոլոր աշխատանքներն էլ տեղադրվում են պաշտոնական էջում, մնացածի մասին կասի աշխատակազմի ղեկավարը»,- ասաց համայնքապետ Ղալումյանը, իսկ աշխատակազմի ղեկավար Բորիս Թանանյանը տեղում չէր։ Իսկ Իջևանի «Ավանդույթ» երաժշտական դպրոց ՊՈԱԿ-ից մեր զանգերին չպատասխանեցին։ Հատկանշական է, որ գրքի հեղինակ Լյուբիկ Չիբուխչյանը Տավուշի մարզի նախկին խորհրդական է, Հանրապետական կուսակցության անդամ։ Նա ժամանակին ասել էր, որ ՀՀ իշխանությունները իրեն չեն գնահատում, քանի որ ինքը երեք տարեկանում ստեղծել է տառեր, չորս տարեկանում՝ գիրք հրապարակել, այնուհետեւ ստեղծել «չիբու» մարտարվեստ, նա քաղաքական ապաստան ստանալու համար դիմել էր Ադրբեջանին․ «Ինձ չեն գնահատում: Չգիտեն, թե ինչ են կորցնում: Ես այս մոլորակի ամենատաղանդավոր մարդն եմ, ինձ նմանը չկա: Երեք տարեկանում ստեղծել եմ տառերը, կարող եք գալ ու կաբինետում տեսնել դրանք: Չորս տարեկանում գիրք եմ հրապարակել: Ստեղծել եմ մարտարվեստ՝ «չիբու» անունով: Ավելի քան 170 գրքերի հեղինակ եմ, Հայաստանի համար այսքան բան եմ արել ու ինձ չեն գնահատում»,- ասել էր նա։

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am