Կազմակերպվում է շատ ավելի ցածր որակով. Բախշյան

Երբեք չեմ հոգնելու խոսել ու բարձրաձայնել հատուկ դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության իրավունքի իրականացման ընթացքում տեղի ունեցող շեղումների մասին: Այն, որ հատուկ դպրոցներում այդ երեխաների կրթությունը կազմակերպվում է շատ ավելի ցածր որակով, քան մնացած հանրակրթական դպրոցներում, փաստ է, ավելին, որևէ մեկի կողմից այդ դպրոցներում կրթության կազմակերպման գործընթացը չի վերահսկվում: Չի վերահսկվում, թե մանկավարժների կրթությունը համապատասխանում է, թե՝ ոչ, չեն հետաքրքրվում, թե արդյո՞ք հատուկ դպրոցներում, ըստ իրենց ուղղվածության, ապահովվում են կրթության այն առանձնահատուկ պայմանները, որոնք անհրաժեշտ են այդ երեխաների կրթական կարիքը պատշաճ կազմակերպելու համար: Այս առումով, բոլորովին բացառություն չէ Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող թ.14 հատուկ դպրոցը, որտեղ երեխաները չունեն նույնիսկ բրայլյան դասագրքեր, իսկ պարապող ուսուցիչների մեծ մասը չի տիրապետում բրայլ համակարգին: Այս մասին 2017թ. տարեկան զեկույցի մեջ հատուկ արձագրել է նաև ՀՀ ՄԻՊ-ը: Անձամբ այս տարի 3 նամակ եմ ուղարկել ԿԳՆ տեսչական մարմնի ղեկավարին և 2 նամակ՝ ԿԳ նախարարին, բարձրացրել եմ թե՛ ինձ, թե՛ ծնողին հուզող բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են դպրոցում տրվող կրթության շատ ցածր որակին: Մասնավորապես, չտեսնող 8-րդ դասարանի աշակերտի ծնողի ԿԳ նախարարին ուղղված նամակում մտահոգություններից մեկն էլ հենց դասագրքերի բացակայությունն է, որի մասին տեսչական մարմնի ներկայացրած պատասխանում երբ ծանոթանում ես տնօրենի ներկայացրած բրայլյան և խոսող դասագրքերի ցանկին, պարզվում է, որ 1-5-րդ դասարանների դասագրքերը 2011թ. են, հնամաշ, 6-րդ դասարանի դասագրքեր չունեն, 7-րդ դասարանի համար ունեն միայն 2012թ. քիմիա, ֆիզիկա և կենսաբանություն դասագրքերը, իսկ 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների դասագրքեր չունեն և ըստ տնօրենի բացատրության, դասագրքերի, ուսումնական պարագաների համար դպրոցը ֆինանսավորում չի ստանում: Փաստորեն տնօրենը հաստատել է ծնողի բողոքը, իսկ կրթության տեսչական մարմինն այս փաստը նույնիսկ որպես խախտում, չի արձանագրել այն դեպքում, երբ, ըստ տնօրենի տրամադրած տեղեկության դպրոցում չտեսնող և մնացորդային տեսողությամբ 38 սովորող կա ու նրանք չունեն այսօրվա պետական չափորոշիչներին համապատասխան դասագրքեր: Խախտում չի որակվել նաև այն փաստը, որ խախտվել է դպրոցի կանոնադրության 24-րդ, ըստ որի դպրոց կարող են ընդունվել տեսողության խանգարումներ ունեցող երեխաները, այնինչ 7 սովորող չունեն համապատասխան անհրաժեշտ վկայագրեր, սա ի՞նչ է, եթե ոչ՝ պետական միջոցների վատնում: Իմ այն հարցին, թե ինչո՞ւ ըստ 2017-2018թ.թ. տարիֆիկացիայի դպրոցի հատուկ մանկավարժներից մեկը լրացուցիչ 135000 դրամ վարձատրություն է ստանում, երբ ինքը ոչ մի վարչական պաշտոն չի զբաղեցնում, չեն պատասխանել, որովհետև դրանք իրենց լիազորության շրջանակից դուրս են գտնվում: Չեն ուսումնասիրել նաև մերսման խմբակի գործունեության արդյունավետությունը, որը դրված է 84 տարեկան կնոջ վրա: Պարզվում է, դպրոցի տարիֆիկացիան ստուգելն իրենց լիազորությունների մեջ չի մտնում, որտեղ շատ հետաքրքիր փաստեր կան, օրինակ, տնօրենի աղջիկն ունի նախադպրոցական պատրաստության 5 հոգանոց խումբ, շաբաթական 18 ժամ, այդ խմբի համար հակացուցված գրավորների համար ստանում է 10667 դրամ և անհասկանալի լրացուցիչ՝ 40000 դրամ, իսկ տղան տարիֆիկացիայում որպես <հրշեջ> է ներկայացված: Չեն հետաքրքրվել, թե դպրոցում սովորող 87 աշակերտների կրթությունը կազմակերպող , ըստ 2017-2018թ.թ տարիֆիկացիայի, 89 հոգին որքանո՞վ են ապահովում որակյալ կրթություն և այդ նպատակի համար որքանո՞վ է արդյունավետ ծախսվել պետական միջոցները: Ակնհայտ է, որ այստեղ կասկածելի երևույթները շատ են: Այս մասին դիմել եմ նաև ՀՀ քննչական մարմնին, որտեղից կրթության որակ ապահովելու համար տրամադրված պետական միջոցների արդյունավետությունը ստուգելու առաջարկիս պատասխանը նույնպես հուսադրող չէ: ԿԳ նախարարին ուղղված ծնողի նամակին ի պատասխան, տեսչական մարմնի ղեկավարի ստորագրությամբ ներկայացված տեղեկանքում արձանագրված է, որ <դիմումում ներկայացված փաստարկները մասամբ համապատասխանում են իրականությանը> և առաջարկել են ԿԳ նախարարին դպրոցն ապահովել բրայլյան դասագրքերով և վե՛րջ ու տնօրենին սաստող որևէ առաջարկ չկա այդ գրության մեջ այն դեպքում, երբ ԿԳՆ տեսչական մարմնի կանոնադրության համաձայն նրա լիազորությունների ե) կետում գրված է.«պետական չափորոշիչներին համապատասխան՝ անհրաժեշտ ուսումնագիտական, մեթոդական տեղեկատվությամբ, ծրագրերով, դասագրքերով, ուսումնական ձեռնարկներով ապահովվածության նկատմամբ վերահսկողություն իրականացնելը»: Կարծում եմ այս և մնացած հատուկ դպրոցներում, որտեղ աշակերտ թվով ֆինանսավորումը մոտ 7-8 անգամ գերազանցում է հանրակրթական դպրոցների ֆինանսավորմանը, ԿԳ նախարարը ֆինանսական աուդիտ անցկացնելու անհրաժեշտություն է տեսնելու: Հ.Գ.Այս հոդվածը հատկապես նրանց է ուղղված, ովքեր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը տեսնում են միայն հատուկ դպրոցներում, որոնց նպատակը, իրականում, ոչ թե այդ երեխաներին կրթություն տալն է, այլ՝ հասարակությունից նրանց մեկուսացնելը: Ահա թե ինչու են նրանք դեմ ներառական կրթությանը: Անահիտ Բախշյան ԿԳՆ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ, Կրթության փորձագետ

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Զելենսկին արդեն չի հերքում Դոնբասի կորուստը. Դուբինսկի «40-50 հոգով հարձակվել են ամուսնուս վրա ու ծեծել». մանրամասներ՝ Կադաստրի կոմիտեի աղմկահարույց միջադեպից Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին ՀՀԿ անդամները վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի առիթով հանդիպում են ունեցել Արթուր Վանեցյանի, Վազգեն Մանուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ․ Մամիջանյան Արտաշիսյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան Լիլիա Շուշանյանի և Գևորգ Պապոյանի բանավեճը Սամվել Կարապետյանի ուղերձի շուրջ Իրանում զինված չարագործները կրակ են բացել ոստիկանական ավտոմեքենայի վրա. երկու ոստիկան է զոհվել Թուրքիայի կոշտ արձագանքը` Իսրայելի գործողություններին Էջմիածնի ճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտին, շտապօգնության բժիշկները արձանագրել են նրա մահը Հայաստանը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կռվախնձոր. Անդրանիկ Թևանյան Իսպանիան հայտարարել է, որ կբոյկոտի Եվրատեսիլը, եթե Իսրայելը մասնակցի Իսրայելը հաստատել է Եմենի Հոդեյդայի նավահանգստի վրա hարվածները Օգոստոսին Հայաստան է այցելել 334,396 զբոսաշրջիկ Զելենսկին կոչ է արել Թրամփին «հստակ դիրքորոշում» հայտնել Ռուսաստանի հարցում ՌԴ-ում պահանջում են Ալլա Պուգաչովային զրկել ժողովրդական արտիստի կոչումից Արամազդ Ղալամքարյանը կնշանակվի Ջրային կոմիտեի նախագահ. Sputnik Armenia Հենց նախագահ Քոչարյանի օրոք՝ 2005-ին, այդ կնիքի վրա հայտնվեց Արարատը․ Արթուր Սուքոյան Սրանք մի օր «Երկրի հակառակ կողմը» էպոս կհռչակեն․ Արթուր Խաչատրյան Թուրքիան քայլեր է ձեռնարկում Սիրիայում տարբեր ուժեր միավորելու համար. Էրդողան Երևան-Գյումրի գլխավոր ճանապարհին նոր տեղադրված ջրախողովակները տապալվել ու փակել են ճանապարհը Նրա գործի շարունակությունը ներկայումս գտնվում է ապահով ձեռքերում և կարվի ամեն բան՝ նրա ծրագրերը անմնացորդ կյանքի կոչելու համար «Ինչ տված ա, իրենց մոտ ա, էլ ուրիշ տարածք չկա». Շուռնուխի գյուղապետը՝ սահմանազատման և սահմանագծման, ջրի խնդրի և դպրոցների մասին Լևոն Տեր-Պետրոսյանը հիշել է Չերչիլի ասույթները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ Գազայի պատճառով Իսրայելը պետք է միջազգային մեկուսացման մեջ լինի. Բորել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am