Իմ «ոչնչանալը» և ձեր անձնական թշնամի լինելը ոչ մի կերպ չի փոխելու այդ քրեական գործի ընթացքը. Արսեն Թորոսյանը
Հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը՝ հեռակա դիմելով դեսպան Միքայել Մինասյանին, ասաց. «Խոսքս ուղղում եմ ուղիղ՝ Վատիկանում դեռևս Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանին: Պարոն Մինասյան, դուք որ ձեր շրջապատում հայտարարում եք, թե Արսեն Թորոսյանը ձեր անձնական թշնամին է, ու պատրաստ եք ինձ «ոչնչացնել», ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ես ձեզ իմ անձնական թշնամին չեմ համարում: Դա մեկ: Տարբեր ֆեյքերի ու լրատվամիջոցներով իր դեմ հրապարկվող հոդվածների վրա գումարներ ծախսելու և անհանգստանալու փոխարեն սպասեք քրեական գործի ավարտին... Իմ «ոչնչանալը», ձեր անձնական թշնամի լինելը ոչ մի կերպ չի փոխելու այդ քրեական գործի ընթացքը: Ոչ մի կերպ: Եթե նույնիսկ ես հրաժարական էլ տամ ու գնամ, այդ գործը չի փակվելու, և հետևաբար դուք ոչ մի բան չեք շահելու դրանից»:
