Վարչապետը մտածում է ՀՀԿ-ն Հուլիոս Կեսարն է,մնացածը՝գալլական ցեղեր են՝ հեսա իրար կուտեն.Աշոտյան

«Մեկ շաբաթ առաջ Ընտրական օրենսգիրքն անփառունակ տապալվեց այս դահլիճում։Գործող իշխանությունները գտան ձևը տապալված Ընտրական օրենսգիրքը այս դահլիճ վերադարձնելու համար»,- Ազգային ժողովում հայտարարեց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանն ասաց, թե հարգում է այն պատգամավորների սահմանադրական իրավունքի իրացումը, որոնք նախաձեռնել են ԱԺ այսօրվա նիստը։ Արմեն Աշոտյանն ընդգծեց՝ Ընտրական օրենսգիրքը դռներից հանեցին, ծխնելույզից նորից մտավ խորհրդարան։ «Վարչապետն էլ երևի հիմա նստած, նայում է էկրանի մոտ, մտածում են, թե ՀՀԿ-ն Հուլիոս Կեսարն է, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք»-ը, ՀՅԴ-ն գալլական ցեղեր են՝ հեսա իրար կուտեն, ինքն իր կայսրությունը կընդլայնի։ Չի լինելու նման բան, պարոն վարչապետ», -նշեց ՀՀԿ պատգամավորը։ Աշոտյանը կոչ արեց՝ այլակարծությունը սաբոտաժ չկոչել. «Սա սաբոտաժ չէ, քաղաքական դիրքորոշում է։ ԸՕ փոփոխությունները հրամցնել՝ որպես ժողովրդավարական բարեփոխում, ծաղր է ժողովրդավարության հանդեպ։ Որևէ ժողովրդավար երկրում ընտրություններից 42 օր շուտ ԸՕ չեն փոխում։ Վենետիկյան հանձնաժողովի նախագահի կարծիքը երևի մոռացանք։ Հարգելի կառավարություն, իսկ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի կարծիքը կա՞՝ այս նախագծի հետ կապված։ Ես ավելի քան վստահ եմ, որ խորհրդարանում այսօր գործադրվել են բոլոր միջոցները՝ անհրաժեշտ ձայներ ապահովելու համար։ Առաջին փոխվարչապետն ասում է՝ ճնշում չենք գործադրել, զանգել եմ՝ տեսնեմ՝ ոնց են։ Հարգելի պարոն Միրզոյան, բա ինձ խի՞ չես զանգել, տեսնես՝ ես ոնց եմ։ Բազմաթիվ այլ ընկերների ինչի՞ չես զանգել։ Մի անգամ SMS ես ուղարկել ապրիլին՝ հեղափոխության օրերին, տեսել ես, որ չի «կպնում», էլ իմ ողջությունը քեզ չի հետաքրքրում։ Քեզ հետաքրքրում է միայն  այն մարդկանց ողջությունը, ով կարող է պոտենցիալ կողմ քվեարկել այս ԸՕ-ին»։ Պատգամավորի համար այսօրվա օրակարգը հոկտեմբերի 2-ի շարունակությունն է:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am