Խաբեությու՞ն, թե՞ «դարի հարսանիք». հայ միլիոնատերը թանկ է վճարել որդու երջանկության համար

Ալբերտ Ավդոլյանի և Էլդար Օսմանովի երեխաներն ամուսնալուծվել են։ Հայ միլիոնատիրոջ ընտանիքը լուրջ ֆինանսական կորուստներ է կրել:
Գործարար Ալբերտ Ավդոլյանի որդին` Գասպարը, և գործարար Էլդար Օսմանովի դուստր Լոլիտան ամուսնալուծվել են, և եթե հավատանք տաբլոիդներին, «դարի հարսանիքի» տխուր վախճանի մեղավորը ոչ թե աստղերն են, այլ փողը։ Իրավիճակը պարզում է «Մոսկովսկի մոնիտորը»։ Ավդոլյան ավագը ներդրող է և ընդգրկված է Forbes–ի ցուցակում (800 միլիոն դոլար)։ Օսմանովը «Մեժռեգիոնսոյուզէներգո» հոլդինգի համասեփականատեր է, որը Ռուսաստանի խոշորագույն մասնավոր ընկերություններից է։     Հոկտեմբերի 17–ին «դարի զույգը» պաշտոնապես ամուսնալուծվել է, հավանաբար Ալբերտ և Գասպար Ավդոլյաններն այլևս երբեք չեն ցանկանա լսել Օսմանով ազգանունը։ Բանն այն է, որ Ավդոլյանները 2017թ–ի հուլիսի վերջին որոշել են, չնայած ոչ բարենպաստ կանխատեսումներին և «Մեժռեգիոնսոյուզէներգո» էներգաիրացման հոլդինգում ստուգումների արդյունքներին, նորաթուխ ազգականներին տրամադրել ավելի քան 6 մլրդ ռուբլի փոխառություն։ Ավելին՝ չնայած հոլդինգի վատ համբավին, Ավդոլյանը գործընկերներից մեկի հետ դիտարկել է հոլդինգի ընկերություններից մեկում մասնաբաժին ձեռք բերելու հնարավորությունը և բանակցություններ  է վարել Օսմանովի հետ։ Հայ միլիոնատիրոջ խնամին դեռ մարտին իմացել է, որ Ավդոլյանի փողերը չեն շտկի իրավիճակը, քանի որ էներգետիկայի նախարարությունը զրկում է «Մեժռեգիոնսոյուզէներգո» հոլդինգի ընկերություններին մի քանի շրջաններում երաշխավորող մատակարարի կարգավիճակից։ Ըստ էության, հոլդինգը կորցրել է առանցքային շրջաններում բիզնես վարելու իրավունքը։ Պարզ է եղել, որ հարսանիքի պահին հոլդինգի ընկերությունները ահռելի դեֆիցիտ են ունեցել, որը սպառնացել է սնանկությամբ։ Հետևաբար, Ավդոլյանից փող վերցնելը ոչ այլ ինչ է եղել, քան խաբեություն։ Sputnik.  

դիտվել է 1172 անգամ
Լրահոս
Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am