Ով կգլխավորի ԲՀԿ ցուցակը.Ծառուկյանն անձամբ կկազմի այն
«Դեռ չգիտեմ նոր խորհրդարանում ընդդիմություն կլինեմ, թե կոալիցիա։ Ես նախօրոք ոչ մի բան չեմ ուզում ասել, ուզում եմ երկիրը զարգանա, որը իմ ժողովուրդn ուզի, ես դրա կողմնակիցն եմ։ Անձնական շահ չունեմ։ Եթե էսօր ամեն մեկը ուզում ա, ժողովրդի անունը օգտագործելով, ի հայտ գա, ապա Ծառուկյանն իր գործով է ապացուցել», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Ես եմ գլավորելու նախընտրական ցուցակը,ցուցակն էլ կազմելու եմ։ Դեռ մտածում եմ՝ ոնց կազմել, ոնց անել, որ փոփոխություններ լինեն», - ասաց նա։ Դիտարկմանը, թե ինքը խորհրդարանում շարունակում է ամենաշատ բացակայած պատգամավորը մնալ, Ծառուկյանն ասաց. «Ցանկացած օրենք ընդունելուց քննարկում եմ, համաձայնություն տալիս եմ։ Ցանկացած օրենք, ցանկացած խնդիր խմբակցությունում մենք քննարկում ենք, բոլորի վրա աշխատում ենք»։
