Կեղծ փաստաթղթեր՝ մանկապատանեկան առաջնությունում. ՀՖՖ-ն խիստ պատժել է թիմերին ու պաշտոնյաներին

2018 թվականի հոկտեմբերի 25-ին կայացած ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստում քննարկվել է ընթացիկ մրցաշրջանում մինչեւ 14 տարեկանների մանկապատանեկան առաջնության Բ1 ենթախմբում հանդես եկող «Անդրանիկ-05» եւ մինչեւ 16 տարեկանների մանկապատանեկան առաջնության Ա ենթախմբում հանդես եկող «Արտաշատ-03» թիմերում ընդգրկված մի քանի ֆուտբոլիստների փաստաթղթերի համապատասխանության հարցը, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։ ՀՖՖ–ի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է հետեւյալը.

2018-19 թթ. մրցաշրջանի մեկնարկից առաջ ՀՀ Արարատի մարզի «Արտաշատի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի «Արտաշատ-03» թիմում (պատասխանատու մարզիչ՝ Թելման Յաղմուրյան) հանդես գալու համար նույն մարզի Լուսառատի միջնակարգ դպրոցի կողմից 3 պատանի ֆուտբոլիստների (Մուշեղ Ղազարյանին, Սուրեն Մոսոյանին և Նարեկ Էմիշյանին) տրվել է կեղծ փաստաթղթեր (կեղծված են ծննդյան տարեթվերը): 2018-19 թթ. մրցաշրջանի մեկնարկից առաջ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վարդենիսի թ. 1 մարզադպրոցի»  «Անդրանիկ-05» թիմում (պատասխանատու մարզիչ՝ Սամվել Ասատրյան) հանդես գալու համար նույն մարզի Խաչաղբյուր ու Լուսակունք գյուղերի միջնակարգ դպրոցների կողմից տրամադրված պատանի ֆուտբոլիստների (Արգիշտի Սողոմոնյան, Էդգար Գրիգորյան և Նարեկ Մարգարյան) ծնդդյան վկայականները իրականում պատկանում են այլ երեխաների: ՀՖՖ կարգապահական կոմիտեն խստորեն պատժել է կեղծ փաստաթղթերով մանկապատանեկան առաջնություններում հանդես եկող թիմերին, համապատասխան պաշտոնյաներին: «ՀՖՖ-ի այս հայտարարությունը համարում ենք հիմք ՀՀ ոստիկանությանը՝ ներկայացված գործերին համապատասխան ընթացք տալու համար»,-ասված է հաղորդագրությունում։

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am