Գետաշեն գյուղի գյուղապետի 22-ամյա տղան ռուսական համարանիշներով Priora-ով վրաերթի է ենթարկել ամուսիններին . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

հոկտեմբերի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Արթուր Հովհաննիսյանը իր վարած Priora մակնիշի A 080 EA 07 RUS համարանիշի ավտոմեքենայով Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհի Նորապատ գյուղի վարչական տարածքի 5-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արմավիրի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է Արմավիր բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորները գտնվում են ծանր կայուն վիճակում: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդի հայրը Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի գյուղապետ Գագիկ Հովհաննիսյանն է, իսկ վրաերթի ենթարկվածները՝ ամուսիններ են: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am