10 դոլար՝ նավթի 1 բարելի դիմաց
Բրիտանական Standard Chartered բանկի վերլուծաբանները նավթի գների վերաբերյալ նոր կանխատեսում են ներկայացրել: Ըստ նրանց վերլուծության՝ նավթի 1 բարելի արժեքը կարող է հասնել 10 դոլարի: Նշենք, որ նախօրեին նավթի գների վերաբերյալ իր կանխատեսումն էր ներկայացրել Morgan Stanleyներդրումային բանկը: Ըստ բանկի վերլուծաբանների` 2016-ին նավթի 1 բարելի արժեքը կհասնի 20 դոլարի:
