Կոշտ ակնարկ Բոլթոնից Փաշինյանին՝ Իրանի ու Սիրիայի հարցում

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը չթաքցրեց, որ տարածաշրջանային իր այցի հիմնական նպատակների մեկը աջակցություն ստանալն է ԱՄՆ-ի և Իրանի միջև աճող դիմակայության գործում: «Քննարկվել են Թեհրանին որոշակի գործողություններից և նրա միջուկային ծրագրից հետ պահելուն ուղղված քայլեր»,- Բաքվում բանակցություններից հետո հայտարարեց ԱՄՆ նախագահի օգնականը: Ընդ որում, Ջոն Բոլթոնը փորձեց հանգստացնել Իլհամ Ալիևին՝ նկատելով. չնայած ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են ուժեղացնել ճնշումն Իրանի վրա՝ նրանք «չեն ցանկանում դրա արդյունքում վնաս հասցնել Ադրբեջանի բարեկամներին»: Իսկ ինչ է սպասում Վաշինգտոնը Հայաստանի դեպքում, երբ ակնհայտորեն ԱՄՆ-ը սեղմում է Իրանի շուրջ օղակը: Ավելին, եթե բացենք Բոլթոնի հայտարարությունները՝ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականն ուղղակի կոչ արեց կարգավորել ԼՂ հակամարտությունը, բացել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանները, քանի որ՝ Իրանի դեմ ԱՄՆ ճնշումները առավելագույնի են հասցվելու: «Կարծում եմ, որ ներկայիս հանգամանքներն ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ փոխադարձ համաձայնության հասնելու կարևորությունը, քանի որ եթե դա տեղի ունենա, կբացվի հայ-ադրբեջանական սահմանը: Թուրքիայի հետ սահմանը, կարծում եմ, ևս կբացվի: Եվ կարծում եմ, որ Վրաստանի հետ սահմանը կարող է ավելի քիչ անհանգստություն առաջացնել այն առումով, թե ինչ ճնշում կգործադրեն նրանց նկատմամբ ռուսները», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր Ջ. Բոլթոնը: Նրա խոսքով՝ Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կլինի: «Ինչպես ես բացատրեցի վարչապետին, մենք ցանկանում ենք առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ այն չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ջանքերից: Այն շարունակում է մնալ միջազգային ահաբեկչության կենտրոնական «բանկիրը»: Մեզ մտահոգում են Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրերը և Սիրիայում, Իրաքում ու այլուր նրա ակտիվ ռազմական գործողությունները: Ակնհայտ է, որ մենք չենք ուզում վնաս հասցնել մեր բարեկամներին այս գործընթացում: Ուստի կարծում եմ, որ Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների միջև զրույցը շատ կարևոր կլինի: Սակայն, ինչպես ընդգծեցի վարչապետի հետ զրույցում, մենք մտադիր ենք ողջ ուժով կիրառել այս պատժամիջոցները: Սա Օբամայի վարչակազմը չէ: Մենք մտադիր ենք սեղմել Իրանի շուրջ օղակը, որովհետև կարծում ենք, որ Մերձավոր Արևելքում և ողջ աշխարհով մեկ նրանց վարքագիծը չարամիտ է և պետք է փոխվի», բավական հստակ ասել է Ջ. Բոլթոնը: Այսինքն, Հայաստան-Իրան ջերմ հարաբերությունները, տնտեսական համագործակցությունը, որքան էլ ընկալելի լինեն Վաշինգտոնի համար, այնուամենայնիվ դրա համար կան սահմաններ, իսկ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարություններից կարելի է հասկանալ, որ ԱՄՆ-ը ձգտելու է հասնել նրան, որպեսզի ԼՂ կարգավորման գործընթացն արագանա, հայ-թուրքական սահմանը բացվի, որպեսզի Իրանի հետ սահմանն այնքան էլ գրավիչ չլինի: Ինչ վերաբերում է Սիրիային, ապա ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Երևանում նշեց, որ ՀՀ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի կողմից Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցին. «ԱՄՆ-ն նույնպես մարդասիրական աջակցություն ցուցաբերում է, և այն պետք է քաղաքական հարաբերությունների վրա իր ազդեցությունը չունենա՝ մի կողմից ռեժիմի մասով, մյուս կողմից՝ ահաբեկիչների։ Լայնածավալ մարդասիրական աջակցություն է այստեղ իրականացվում»: Բոլթոնը հավելեց, թե հանդիպման ընթացքում ՀՀ նախագահն ասել է, որ օգնությունը լինելու է մարդասիրական աջակցությունը։ «Նախագահը նշեց, որ այն ռազմական ուղղվածություն չի ունենալու։ Ցանկացած երկրի, ցանկացած կողմի համար սխալ կլինի, եթե ռազմական ներգրավվածություն ունենա։ Այս պահին արդեն իսկ 7-8 մարտնչող կողմ կա և այլ երկրի համար այնտեղ որպես կողմ ներգրավվելը, կարծում եմ, սխալ է», - նշեց Ջոն Բոլթոնը։ Ըստ ամենայնի, պաշտոնական Երևանին հաջողվել է համոզել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային, որ հայկական հումանիտար խումբը Սիրիայում, որևէ ռազմական ներգրավվածություն չի ունենալու: Բայց այստեղ այլ կարևոր հարց կա, եթե այդ խումբը ռուսական կողմի հետ է հանդես գալու՝ դա ևս կարող է խնդրահարույց լինել Վաշինգտոնի համար: Արդյոք այս նուրբ պահն էլ է Երևանը բացատրել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային: Թամար Բագրատունի

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) «Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն կտրամադրվի Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am