5 տարեկան երեխան մահացել է 10 օրվա պայքարից հետո. ի՞նչ է պազաբանում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն

Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն պարզաբանում է տարածել հոկտեմբերի 27-ին կենտրոնում 5-ամյա երեխայի մահվան հետ կապված։ Այս մասին գրված է ԲԿ-ի Facebook-ի էջում։ ««Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոնի վերակենդանացման բաժանմունք ծայրահեղ ծանր վիճակում ընդունված 5 տարեկան երեխան մահացել է 10 օրվա պայքարից հետո՝ հոկտեմբերի 27-ին: Երեխան տեղափոխվել է Երևանի այլ բժշկական կենտրոնից շտապ օգնության մեքենայով, անգիտակից վիճակում 3-րդ աստիճանի կոմա ախտորոշումով (Գլազգոի սանդղակով 3-4 բալ): Շտապ կատարվել են գլխուղեղի կոմպյուտերային տոմոգրաֆիա, ողնուղեղային պունկցիա և ախտորոշվել է թարախային պնևմոկոկկային մենինգիտ: Երեխան անցկացվել է արհեստական շնչառության և սկսվել է հզոր հակաբակտերիալ և համալիր բուժում: Բուժման ընթացքում կազմակերպվել են բազմաթիվ կոնսիլիումներ Հայաստանի առաջատար մասնագետների` նյարդաբանների, նյարդավիրաբույժների, ռեանիմատոլոգների, մանկաբույժների, նեֆրոլոգների մասնակցությամբ: Ընթացքում զարգացել է պոլիօրգան անբավարարություն, և սուր երիկամային անբավարարության պատճառով 6 օրվա ընթացքում անց է կացվել պերիտոնեալ դիալիզ: Չնայած ամբողջ ծավալով կատարված ախտորոշմանը և վիճակին համապատասխան կատարվող արդի համալիր միջոցառումներին, բուժումը եղել է անարդյունավետ: Ամբողջ բուժման ընթացքում բուժող բժիշկների և կոնսուլտանտների կողմից ծնողներին տրվել է մանրամասն բացատրություն երեխայի վիճակի ծայրահեղ ծանրության և սպասվելիք ելքի մասին: Մինչ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունվելը երեխան հսկվել է տարբեր բուժկենտրոններում, իսկ երեխայի մահանալուց հետո ծնողները դիմել են իրավապահ մարմիններին: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում բուժման ընթացքի վերաբերյալ ծնողների կողմից որևէ դժգոհություն չի եղել, ինչի մասին վկայում է հոր մեկնաբանությունը Shamshyan.com կայքում»,- գրված է Facebook-ի էջում:

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am