«Ես զարմացած էի, որ դա բնութագրվում էր որպես հեղափոխություն»,- «Հեռանկարի» տաղավարում պատասխանելով Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության մասին Արամ Աբրահամյանի հարցին` իր տեսակետն է հայտնել Նյու Յորքի նախկին քաղաքապետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին, որը Հայաստան էր այցելել Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի հրավերով Եվրասիական համագործակցության միջազգային համաժողովին մասնակցելու համար:
«Ես զարմացած էի, որ դա բնութագրվում էր որպես հեղափոխություն: Հեղափոխությունն, ըստ իս, զինված հակամարտության նման մի բան է, ինչպիսին մենք ունեցել ենք բրիտանացիների դեմ: Սա վարչակազմի խաղաղ փոփոխություն էր, սա ներքին հարց է: Ես մանրամասները չգիտեմ, իմ կարծիքով դա հեղափոխություն կոչելը կտրուկ է, իսկ կառավարության փոփոխությունը շատ տարածված է: Մենք վերջերս կառավարության փոփոխություն ենք ունեցել Բարաք Օբամայից՝ նախագահ Թրամփի, Իտալիայում կառավարությունը փոխվում է երկու շաբաթը մեկ անգամ: Ուստի, որպես իտալացի և ամերիկացի, ես սովոր եմ նրան, որ կառավարությունները ողջ աշխարհում տարբեր են: Ես դրա վերաբերյալ կարծիք չունեմ, բացի նրանից, որ նման բաներ տեղի են ունենում, կառավարության փոփոխություններ: Հուսով եմ՝ սա օրինական փոփոխություն է, կարծում եմ՝ դա ընտրությունների միջոցով կվավերացվի, ինչը շատ լավ կլինի: Սակայն դրանից դուրս այդքան էլ ծանոթ չեմ իրավիճակին»,- նշել է Ռուդոլֆ Ջուլիանին:
Մանրամասները՝ shantnews.am-ի տեսանյութում
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը