«Ես նամուս ու թասիբ ունեմ,եթե իմանամ ով է եղել,իմ հաշիվները կմաքրեմ իր հետ». Արմեն Սարգսյանը՝ Հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին/video/

Արմեն Սարգսյանը հավատում է, որ որ Նիկոլ Փաշինյանը կամք և ցանկություն ունի նման ոճիրները բացահայտելու համար. «Նիկոլ Փաշինյանը մեծ ցանկություն ունի և կամք է դրսևորելու ապագայում, եթե ոչ իր օրոք, ապա չգիտեմ՝ երբ կարող ենք սպասել, որ այս գործը վերաբացվի, վերաքննվի։ Այլ հարց է, թե ինչքանով կհասնենք արդյունքի և ինչ արդյունքի կհասնենք: Բազմաթիվ չբացահայտված այլ սպանություններ, որոնք տարօրինակ կերպով չբացահայտվեցին, օրինակ՝ մարդը ո՞նց կարող է կրակել իր սրտին, հետո՝ գլխին։ Նման չբացահայտված գործեր կան, սպասենք՝ տեսնենք»,-  ԱԺ-ում Հոկտեմբերի 27-ի զոհերի հուշաքարի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի գործին։ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատվիրատուն ո՞վ է,հարցրեցին լրագրողները,ինչին ի պատասխան նա ասաց. «Անձամբ որևէ մեկին չեմ տեսնում, եթե իմանամ անձամբ որևէ մեկն է կատարել, այնքան նամուս ու թասիբ ունեմ, որ իմ հաշվիները կմաքրեմ իր հետ։ Կասկածներ կան, որ եղել են մարդիկ, որոնք կամ ուղղորդել են, կամ չեն ցանկացել ամբողջովին բացահայտվի, կամ նաև կա շահերի բախում։ Գուցե կա պետությունների շահերի բախում, որոնք կարող են թույլ չտալ, որ բացահայտվի Հոկտեմբերի 27-ը, որովհետև Հոկտեմբերի 27-ի զոհերի հետ մեր ժողովուրդը մեծ հույսեր ուներ, մեր հույսերը կարդարանային, եթե նրանք ողջ մնային։ Հայաստանը կլիներ հզոր, անկախ, ինքնիշխան, տարածաշրջանում ամենահզոր և ամենամեծ հարգանք վայելող երկիրն ամբողջ աշխարհի առաջ։ Շատերին ձեռք չէր տալիս, որ այս փոքր երկիրն ավելի հզոր դառնա։ Միգուցե այս տարբերակն էլ կա, բայց այս պահին ոչ ոքի չեմ դնում անձնական պատվիրատուի տեղը։ Հոկտեմբերի 27-ի գործի լիարժեք բացահայտման համար պետք է լինի ազատ քննություն, որին չի խոչընդոտի որևէ մեկը։  Հիմա քննվում է Մարտի 1-ը, և Մարտի 1-ին զուգահեռ կարող են բացահայտումներ լինել, պատասխաններ տրվել Հոկտեմբերի 27-ի փակված գործին, որն ապագայում պետք է նորից վերաբացվի և վերջնական լուծում տրվի»:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am