Փաշինյանի վերջին թշնամությունը առաքելական եկեղեցուն

Հանրապետական կուսակցությունը ի դեմս պատգամավոր Միհրան Հակոբյանի հանդես է եկել Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովման նախագծով։ Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնակյանը ներկայացրեց Միհրան Հակոբյանի առաջարկած «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում է՝ օրենքով երաշխավորել Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումը, ինչպես երաշխավորված է ԱԺ, վարչապետի, ՀՀ նախագահ անվտանգությունը: Նախարարի պաշտոնակատարի խոսքերով, նախագծով առաջարկվում է օրենքով սահմանված կարգող երաշխավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը ճիշտ այնպես ինչպես երաշխավորված է ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագաի անվտանգությունը։ Նախագծի ընդունման դեպքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը կերաշխավորվի օրենքով, այլ ոչ թե վարչապետի հայեցողությամբ։ Զեյնալյանը հայտարարեց՝ ՀՀ կառավարությունն առաջարկում է գործող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ նկատի ունենալով, որ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքի 5-րդ հովածի 1 մասի համաձայն պետական ապահովության օբյեկտների շարքին են դասվում նաև սույն օրենքով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այն անձինք, որոնց սույն օրենքի համաձայն տրամադրվել է պետական պահպանություն ինչպես նաև օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարները և այլ անձինք ՀՀ տարածքում գտնվելու ժամանակ։ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ ընդհանուր առմամբ, նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա․ «Կառավարությունն ի վիճակի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունն ապահովել և պետք չի տպավորություն ստեղծել, որ ՀՀ–ում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությանն ինչ-որ բան է սպառնում։ Եթե կա այդպիսի ընկալում, ուրեմն դա սխալ ընկալում է և իրավիճակները պետք չի մեկնաբանել բոլորովին այլ կերպ, քան դրանք գոյություն ունեն և կարող են գոյություն ունենալ։ Համենայն դեպս, եթե անհրաժեշտություն լինի բնականաբար այդ հարցը ես ինքս պատրաստ եմ քննարկել և ըստ անհրաժեշտության որոշում կայացնել և դրա համար օրենքի անհրաժեշտություն չկա»։ Ըստ Փաշինյանի կոռեկտ չէ Ամենայն Հայոց Կաթողիկոսին համարել պետական բարձրաստիճան պաշտոնյա և դնել պետական կառավարման համակարգի աստիճանակարգության մեջ։ Նախագիծը մերժվեց: Զարմանալի է Փաշինյանի պնդումները, ասենք էլ ի՞նչ պետք է պատահի վեհափառի հետ, որ նրա անվտանգության հարցով մտահոգվելու առիթ ստեղծի։ Բոլորին է պարզ, որ նրա պաշտպանության անհրաժեշտությունն առաջ է եկել թավշյա հեղափոխությունից հետո, երբ ակտիվիստների մի խումբ նախաձեռնեց «Նոր Հայաստան, նոր հայրապետ» կարգախոսով շարժումը։ Որոշ ժամանակ անց շարժման առաջնորդը Շիրակում նշանակվեց բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար՝ վերահաստատելով այն խոսակցությունները, որ հայրապետի դեմ շարժումն իրականացվում է իշխանության հովանավորչությամբ։ Եթե Գարեգին Բ-ի դեմ ակցիաները խաղաղ բնույթ կրեին, գուցե հասկանալի լիներ Փաշինյանի հիմնավորումը։ Սեպտեմբերի 13-ին, երբ Հաղարծին վանական համալիր էր այցելել Գարեգին 2-րդ կաթողիկոսը՝ մի խումբ հոգևորականների հետ, համալիրի բակում բողոքի ակցիա իրականացրած «Նոր Հայաստան, նոր կաթողիկոս» շարժման անդամները՝ գոռալով՝ «Գարեգի՛ն, հեռացի՛ր, Մայր Աթոռը մոռացի՛ր» հարձակվեցին հոգեւոր հայրերի վրա ու տեղի ունեցավ բախում, իսկ ոստիկանները ակնհայտ անգործություն էին դրսեւորում։ Մի քանի անգամ էլ ակտիվիստները ներխուժեցին Մայր Աթոռ, անգամ ոստիկանությունում հաղորդում ներկայացվեց այդ մասին։ Մի քանի ամիս շարունակ վեհափառի դեմ բողոքի ցույցերին անհաղորդ մնաց Նիկոլ Փաշինյանը ։ Չնայած նրա դիրքորոշումը հայ ընտանիքի, եկեղեցու եւ ազգապահպան այլ արժեքների վերաբերյալ արդեն իսկ հայտնի է։ Երեկ ԱԺ-ում նա խոսեց ԼԳՏԲ-ի եւ այդ համայնքի իրավունքների մասին, եւ նա ավելի քան հանդուրժող է այդ հարցում, ինչն ավելի է ամրապնդում կաթողիկոսի պաշտպանության անհրաժեշտությունը։ Եւ ի վերջո, Նիկոլ Փաշինյանի կնոջը կարելի է թիկնազոր ունենալ, վեհափառին չի՞ կարելի, հատկապես հիմա, երբ նոր իշխանությունների կողմից խրախուսվում են աղանդավորական շարժումներն ու ոչ հայկական արժեհամակարգ քարոզող խմբերի գործունեությունը։ Անի Սահակյան

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) «Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն կտրամադրվի Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am