Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ հոկտեմբերի 27–ին, երեկոյան ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ռումբ տեղադրել Կառավարության շենքում։ Այս մասին NEWS.am–ին ասաց նախարարության մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը։
«Նրա հետ այժմ աշխատում են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, իսկ ԱԻՆ աշխատակիցների կարիքը չի եղել, նրանք վերադարձել են»,– ասաց նա։
Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ հայտնեցին, որ ոստիկանությունն այնտեղ հասարակական կարգն է ապահովում։ Նշենք, որ ԱԱԾ-ն շարունակում է լռել, որևէ պաշտոնական տեղեկություն չեն հաղորդում, թե ինչ է տեղի ունեցել Կառավարության շենքի մոտ։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Կառավարությունից դուրս գալիս փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ մի քաղաքացի նռնակով փորձել է ներխուժել կառավարության շենք։
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը