Գյումրեցի Առաքելյան եղբայրներն ազատ արձակվեցին
Քիչ առաջ «Արթիկ» ՔԿՀ-ից ազատ են արձակվել գյումրեցի Առաքելյան եղբայրները: Տղաների փաստաբան Հայկ Հարությունյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ փոխվել է խափանման միջոցը, կալանավորումը փոխարինվել է երկրից չհեռանալու ստորագրության որոշմամբ, որը կայացվել է ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանի որոշմամբ: 1993 թվականին ծնված Գառնիկ եւ Կառլեն Առաքելյաններն ընդունել են մեղքի իրենց բաժինը: Ըստ փաստաբանի, հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ գյումրեցի Առաքելյանների եւ ոստիկանների միջեւ ծեծկռտուքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 17-ի երեկոյան, տղաները դեպքից հետո կալանավորվել եւ տեղափոխվել էին «Արթիկ» ՔԿՀ: Այս պահին արդեն նրանք Գյումրիում են, ինչի համար փաստաբան Հայկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզի դատախազ Գաբրիելյանին, վերահսկող դատախազ Մարտիրոսյանին, Շիրակի մարզի քննչական բաժնի պետ Սիմոնյանին և քննիչ Թորոյանին՝ մարդասիրական վերաբերմունք ցուցաբերելու համար:
