Մարտի 1-ի լուսանկարի հայտնի սևազգեստավորն այժմ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետն է. newsbook.am

Վերը բերված լուսանկարն արվել է մարտի 1-ի առավոտյան ժամը 6:30-ի սահմաններում Ազատության հրապարակից դեպի Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկ տանող արահետում: Մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունները նկարագրող լավագույն լուսանկարներից է: Հենց այս լուսանկարը առիթ տվեց, որ իրադարձություններին հաջորդած ամսիներին հիմնավորվի հետևյալ վարկածը՝ մարտի 1-ի առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում Ազատության հրապարակի նստացույցի մասնակիցների վրա հարձակված անձինք ոստիկաններ չեն եղել: Հետագայում տարբեր դատական գործերի շրջանակներում անընդհատ հնչում էր նույն հարցադրումը՝ ովքե՞ր են եղել հարձակում գործածները. նրանց հագուստները միանման սեւ են եղել եւ որեւէ տարբերանշան չեն ունեցել: Սեւազգեստ գրոհայիններ պայմանական անունը ստացած այս խումբը հրապարակում մարդկանց ջարդելուց հետո սկսել է նրանց հետապնդել: Այսօր արդեն հայտնի է լուսանկարում պատկերված սևազգեստավորի ով լինելը: Նկարում պատկերվածը Սամվել Վոլոդյայի Ասատրյանն է: Նա այժմ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետն է: Ասատրյանը ոստիկանության գնդապետ է, ՀՀ ոստիկանության խորհրդակցական մարմնի (կոլեգիա) անդամ: Վերջինս քավոր-սանիկական հարաբերություններ ունի ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանի՝ Չոռնի Գագոյի հետ: Բեգլարյանը Ասատրյանի որդու քավորն է: 10 տարի առաջ մարտյան դեպքերին Ասատրյանը ներկայացրել է ոստիկանության 6-րդ վարչությունը, ավելին՝ հենց նա է ղեկավարել զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և նրա եղբոր «զախվատ օպերացիան»: Ջհանգիրյանին ու նրա փաստաբանններին հաջողվեց Ասատրյանին բերել դատարան՝ ցուցմունք տալու: Ի դեպ՝ մարտյան դեպքերին իշխանությանը լավ ծառայելու համար Ասատրյանի պաշտոնն արագընթաց բարձրացավ, և հիմա էլ նա բավակաին բարձր դիրքերում է: Ստորև ձեզ ենք ներկայացնում դրվագներ Գագիկ Ջհանգիրյանի դատական նիստից, որտեղ ցուցմունք է տալիս Ասատրյանը: newsbook.am Առաջնորդող լուսանկարը՝ Գերման Ավագյանի

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am