«Չմտածեք, որ հանցագործները նստած են, նրանք միայն քիլերներ են եղել». Ռիմա Դեմիրճյան
Այսօր Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ սպանված ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը նշեց, որ համոզված է, որ կային ուժեր, որոնց Կարեն Սերոբիչը շատ խանգարեց: «Կարեն Սերոբիչի կատարած աշխատանքը միայն շինությունները չէին, միայն տնտեսության ու բարեկեցության բարձրացնելը չէր, քանի որ նրա վաստակը շատ ավելի մեծ է, որը դեռ չի հասկացվել։ Հիմա շատ բան չեմ կարող ասել, բայց դա պայմանավորված էր Մեղրի-Քաջարան ճանապարհի շինարարությամբ, Նյուվադա-Նախիջևանի շինարարության կասեցման հետ և այլն, մնացածը հասկացեք։ Սրանք կարևոր աշխարհաքաղաքական հարցերին էին, եթե մեկը կատարվեր, մյուսը՝ ոչ, մենք հիմա անկլավային փոքր երկիր կլինեինք»: Այն հարցին, թե սպասո՞ւմ է, որ կբացահայտեն հոկտեմբերի 27-ի գործը, Ռիմա Դեմիրճյանը նշեց. «Անկախ նրանից կհասնեն հաջողության, թե ոչ, պետք է հասարակությանը հանգստացնել, չմտածեք, որ հանցագործները նստած են, նրանք միայն քիլերներ են եղել»:
