«1999թ. հոկտեմբերի 27-ից մեկ ամիս անց այդ հարցը տվել եմ Ռոբերտ Քոչարյանին». Արամ Սարգսյան

«Այն բոլոր վարկածները, որ ժամանակին առաջ են քաշվել, ոչ մեկը չի հերքվել՝ առավել ևս ներսի ու դրսի պատվիրատուների վարկածը»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը:Արամ Սարգսյանի խոսքով՝ երկրին հասցված վնասի առումով Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը որոշակի նմանություն ունեն, բայց Մարտի 1-ի բացահայտման գործընթացը, ըստ նրա՝ անհամեմատ ավելի դյուրին է, քան Հոկտեմբերի 27-ինը։ ««Մարտի 1-ի բացահայտման գործընթացն անհամեմատ ավելի դյուրին է, և ես կարծում եմ՝ հոկտեմբերի 27-ը ճիշտ կլինի բացահայտել, երբ երկիրը կլինի ամուր հիմքերի վրա»,- շարունակել է Արամ Սարգսյանը: Անդրադառնալով այն հարցին, թե այսօրվա իշխանությունները կբացահայտե՞ն հոկտեմբերի 27-ի գործը, Արամ Սարգսյանըն ասել է. «Այն սրտացավությունը, որն այսօրվա իշխանությունները ցուցաբերում են մարտի 1-ի գործի բացահայտման համար, նաև իր մեջ զուգահեռներ ունի հոկտեմբերի 27-ի հետ: Կարծում եմ, երբ խաղաղ իրավիճակ լինի, այս իշխանությունները խնդիր կդնեն բացահայտելու: Դեռ 1999թ. հոկտեմբերի 27-ից մեկ ամիս անց այդ հարցը տվել եմ Ռոբերտ Քոչարյանին, ասել եմ՝ եթե կա արտաքին քաղաքական որևէ հանգամանք, որը խանգարում է գործը բացահայտելուն, ու դա կարող է պետությանը վնաս հասցնել, ասեք՝ ես իմանամ ու կողք կանգնեմ։ Ասաց՝ չկա ավելի կարևոր բան, քան այդ գործը բացահայտելը, կազմակերպիչներ չկան, այդ 5 հոգին են։ Ամբողջ դատավարությունն այդպես էլ գնաց՝ մնացած վարկածները չստուգելով ու չհերքելով»:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am