Այսօր լրագրողների հետ զրույցում, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հոկտեմբերի 27-ի դեպքերին՝ նշելով, որ Հայաստանի օրենսդրության համաձայն գործերը վերաբացելու համար պետք է լինի նոր ի հայտ եկած հանգամանք: «Այս պահին չեմ կարող ասել, թե այդ հարցով տուժողների իրավահաջորդները և ներկայացուցիչներն ավելի շատ ասելիք կունենա՞ն, նրանք են գործին ավելի շատ ծանոթ: Սակայն, կարող եմ ասել, որ դե յուրե գործը համարվում է ավարտված»:
Հարցին, թե ինչ կարծիքի է՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճիրը արտաքին քաղաքական ուժերի ձեռքո՞վ էր արվել, թե ներքին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ժամանակին՝ որպես լրագրող, առնչվել է, բայց այսօրվա կարգավիճակում, չի կարծում, որ ճիշտ է իր կողմից որևէ մեկնաբանությունը:
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը