Բոլթոնը չի կարող խոսել իմ անունից.Փաշինյան
«Ոչ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ոչ էլ որևէ մեկը չեն կարող խոսել իմ անունից։Ամեն մեկը կարող է խոսել իր անունից։ Ջոն Բոլթոնը խոսում է իր անունից, և Ջոն Բոլթոնը, և ընդհանրապես որևէ մեկը չի կարող խոսել իմ անունից», - լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Բոլթոնի այն գնահատականին, թե վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանը կարող է վճռական որոշումներ կայացնել նաև ԼՂ հարցով,նման պատասխան տվեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանն ասաց, որ իր ընտրվելը հնարավորություններ կտա առաջնորդել ղարաբաղյան հիմնախնդիրը, ինչպես նշել է Բոլթոնը։ «Բայց ես ասել եմ, որ չի կարող լինել որևէ լուծում, որը ընդունելի չի լինի Հայաստանի և Արցախի ժողովուրդների և Արցախի իշխանությունների համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
