Փաշինյանը՝Ջոն Բոլթոնի՝ ԱՄՆ-ից զենք գնելու առաջարկի մասին
Այս մասին հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Խոսելով համաներման մասին՝ նա նշեց. «Հայաստանում պետք է աշխատեցնել պայմանական վաղակետ ազատելու, պատժաչափերը նվազեցնելու, ներման մեխանիզմները: Համաներման վատն ի՞նչն է. այն, որ այն անհատական մոտեցում չի ցուցաբերում, այլ ընդհանրական: Այս առումով մենք կաշխատենք, որ գործերը հատ-հատ նայվեն»: Արդյո՞ք Զինյալ խմբի գործով դատապարտվածները համաներմամբ չեն կարող ազատ արձակվել հարցին Փաշինյանը դժվարացավ պատասխանել.«.Այդտեղ մոտեցման ու գնահատականի հարց կա, սակայն կարծում է, որ մարդ սպանած որևէ մարդ ՀՀ-ում երբևէ պետք է համաներման չենթարկվի: Ես ուզում եմ պայմանավորվենք, որ ՀՀ-ում բռնությունը որպես գործիք պետք է բացառվի: Իմ դիրքորոշումը հստակ է, ինչպես եղել է երկու տարի առաջ, նույնը հիմա է. բռնության գործադրումը քաղաքականության մեջ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության, ամենակոշտ, ընդ որում, այս խնդրի հետապնդումը սկսվելու է հայտարարությունների մակարդակից, նախապատրաստության մակարդակով: Մենք պետք է թույլ չտանք, որ որևէ բան հասնի իրագործման մակարդակի: Քանի ես ՀՀ վարչապետ եմ, բռնության գործադրման որևէ փորձ քաղաքական պրոցեսների մեջ արժանանալու է շատ ավելի կոշտ հակազդեցության, քան որևէ մեկը կարող է պատկերացնել»: Կառավարությունը որևէ բանով սահմանափակված չէ, հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ ԱՄՆ-ից զենք գնելու առաջարկին։ «Եթե ԱՄՆ-ից կլինի մեզ համար շահավետ առաջարկ, մենք կքննարկենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
