ՀՀԿ-ն միջազգային կառույցներին ճնշումների մասին փաստական նյութեր կներկայացնի

168.am-ի տեղեկություններով՝ պետական ողջ ապարատը, այդ թվում` իրավապահ մարմինները, շարունակում են աննախադեպ ճնշումներ գործադրել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների վրա` «չարաբաստիկ» Ընտրական օրենսգրքի (ԸՕ) քվեարկությունն ապահովելու համար: Ընդ որում, բացի ԸՕ բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելու նպատակով արտահերթ նիստ հրավիրելու համար «ղազագիր» ստորագրած ՀՀԿ-ական պատգամավորներից, որոնց նկատմամբ գործադրվել են ուժային-քաղաքական մեթոդներ, այժմ շարունակվում են ֆրակցիայի մյուս անդամների նկատմամբ ճնշումները: Ըստ նույն աղբյուրների՝ իշխանությունները զանգահարում են՝ ով ում կարող է, ամենատարածված եղանակն ԱԱԾ կանչելն է, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով, կամ  «գործակալներին» մարզեր ուղարկելը, սպառնալիքներ գործադրելը, ենթակառուցվածքներից զրկելը, և այլն: Այս առումով երկուշաբթի օրվա ԱԺ քվեարկությունը հատկապես ուշագրավ է, քանզի ակնհայտ կդարձնի ճնշման և սպառնալիքի ենթարկվածների ցանկը. բացի հայտնի հայտարարությանը միացածներից՝ ովքե՞ր են համակարգի «թավշյա» մեթոդների նոր «զոհերը»: Ըստ մեր աղբյուրների, ՀՀԿ ձեռքի տակ են հայտնվել որոշ նյութեր, որոնք վերջիններս կներկայացնեն միջազգային կառույցներին և մամուլին, որոնք ակնհայտ կդարձնեն,  որ ոչ միայն կոնսենսուս չկա, այլև «զոռով» անցկացրած «Ընտրական օրենսգիրքը» հետևանք է քրեա-տնտեսա-քաղաքական ճնշումների: Հիշեցնենք, որ օրերս ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը Բրյուսելում խոսեց գործող իշխանությունների կողմից կիրառվող ճնշումների մասին։ Ու թեև այդ մասին երկու ամիս շարունակ ՀՀԿ-ական տարբեր գործիչներ բազմաթիվ ահազանգեր են հնչեցրել, այնուամենայնիվ իշխանությունները շարունակում են իրենց գործելաոճը։

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am