Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:45-ի սահմաններում Մարմարիկ գյուղի տներից մեկի խոհանոցում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզի Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Հովհաննիսյանի և ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների, գազի բալոնի պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել, իսկ տանտիրուհուն, ով միայնակ ապրող է, այրվածքներով տեղափոխել են Հրազդանի հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննիչն ու փորձաքրեագետը: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի




















