Քաղաքական ճոճանակ. Լևոն Տեր-Պետրոսյան (տեսանյութ)

Շատ մի ատիր, սիրել կա: Սիրուց մինչև ատելություն մեկ քայլ է: Նմանատիպ ձևակերպումներ շատ ենք լսում կենցաղային խոսակցություններում: Այդ ձևակերպումները գործում են ոչ միայն կենցաղային մակարդակում, այլ նաև քաղաքական հարթության մեջ: Քաղաքականության մեջ քաղաքական գործիչը կարող է սիրելիից դառնալ ատելի և հակառակը: «Քաղաքական ճոճանակ» խորագրի առաջին մասում մենք ներկայացրել ենք անգլիացի փիլիսոփա Արնոլդ Թոյնբիի էֆեկտի դրսևորումը Կարեն Դեմիրճյանի հետ կապված: Թոյնբիի էֆեկտը քաղաքական գործչի վերելքի ու վայրէջքի պարբերաշրջանին է վերաբերում: Թոյնբին պատմական իրադարձությունները և առանձին անհատների քաղաքական ճակատագրերն ուսումնասիրելիս հանգել էր այն եզրակացության, որ կա սիրելիից ատելի և կրկին սիրելի դառնալու պարբերաշրջան: Այդ պարբերաշրջանն ուղիղ համեմատական է հանրային տրամադրությունների պարբերաշրջանի հետ: Որքան չկայացած է հասարակությունը և որքան շատ են ամբոխային դրսևորումները, այնքան ավելի կտրուկ է տատանվում քաղաքական ճոճանակը և այնքան արագ են ատելիները դառնում սիրելի ու հակառակը: Առանձնահատուկ արժե նշել, որ Թոյնբիի էֆեկտը գործում է այն դեպքում, երբ տվյալ սուբյեկտը հաջողության ու անհաջողության արանքում ունենում է որոշակի դադար ու ընթացիկ քաղաքական գործընթացներին չմասնակցելով՝ չի ստանում պարտվածի «դափնեպսակ»: Երբ սուբյեկտը վերելքից ու անկումից հետո հեռացած և փակված է լինում «քարանձավում»՝հարաբերական պասիվություն ցուցաբերելով, Թոյնբիի էֆեկտը սկսում է աշխատել, երբ նա կրկին վերադառնում է: Հեռանալը մեկ բան է, քաղաքական գործընթացի մեջ մտնելով ու պարտվելով հեռանալը՝ մեկ այլ բան: Երբ հեռանում ես՝ վերադարձի դուռը կիսաբաց թողնելով, ապա Թոյնբիի էֆեկտն աշխատում է: Իսկ եթե հեռացած ու վերադարձած գործիչը պարտվում է կոնկրետ քաղաքական պայքարում, ապա հետագայում նա այլևս չի կարող ոչ միայն Թոյնբիի էֆեկտով, այլ նաև այլ տեխնոլոգիաներով վերադառնալ: Օրինակ՝ ընտրական գործընթացում կրած պարտությունը «հիվանդացնում» է ցանկացած լիդերին և նա կորցնում է խարիզման անգամ իր կողմնակիցների մոտ, քանզի պարտությունը վարակի պես բան է և որևէ մեկը չի ուզում վարակվել այդ «հիվանդությամբ» ու հեռու է մնում պարտվածից: Լևոն Տեր-Պետրոսյան. սևի ու սպիտակի համադրությունը Ընդունված է ասել, որ եթե քաղաքական գործիչը սիրված է հանրության կողմից, ապա նա սպիտակ իմիջի մեջ է, իսկ եթե հանրությունն ատում է քաղաքական գործչին, ապա նա սև է: Եթե առաջնորդվենք մեր օրերին մոդայիկ դարձած սև-սպիտակային բաժանումներով, ապա ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրային ընկալման առումով երկու դաշտերում էլ եղել է: Ուշագրավն այն է, որ 1-ին նախագահի տեսակետները մեր երկրի կառավարման, Ղարաբաղի խնդրի լուծման, հայ-թուրքական հարաբերությունների և այլ կարևորագույն հարցերում երբեք չի փոխվել, բայց փոխվել է հանրության որոշակի շրջանակների կողմից վերաբերմունքը նրա նկատմամբ: Նրան պիտակավորել են դավաճանից մինչև փրկիչ, բայց Տեր-Պետրոսյանը ոչ դավաճան է, ոչ էլ փրկիչ: Նա ունի պատկերացումներ, որոնք կարող են լինել ընդունելի կամ անընդունելի, բայց հարցն այն է, որ մարդկանց մոտ կա փոփոխական վերաբերմունք նրա այդ պատկերացումների նկատմամբ: Հետաքրքրական էր հետևելը, թե ինչպես են 2008-ին նրան պաշտողները սեփական լեզվով թարգմանում Տեր-Պետրոսյանի ասածները՝ «Նա այդպես ասաց, բայց իրականում այսպես է պետք Լևոնին հասկանալ. ինքը մի բան գիտի» թեմայով: Լիդերին որոշակի հատկանիշներ ու տեսակետներ վերագրելը և նրա ասածները «թարգմանելը» ամբոխի հոգեբանության դրսևորում է: Ամբոխն ուզում է տեսնել այն, ինչ ինքն է ուզում, այլ ոչ թե այն, ինչ կա իրականում: Հմուտ քաղաքական գործիչները գիտեն այդ մասին ու ամբոխի հետ վարվում են վերջինիս հոգեբանությունը հաշվի առնելով, սակայն դա շատ վտանգավոր խաղ է, քազնի կարող է բումերանգի էֆեկտ ապահովել: Ինչևէ: Քաղաքական ճոճանակը Տեր-Պետրոսյանին, ավելի ճիշտ՝ նրա նկատմամբ հանրային տրամադրություններին նետել է մի ծայրահեղությունից դեպի մյուս ծայրահեղություն: Այսպես, 1988-ի Ղարաբաղյան շարժման արդյունքում Տեր-Պետրոսյանը դարձավ կուռք: Ճիշտ է, նա չէր «Ղարաբաղ» կոմիտեի լիդերը, բայց առավել մոտ էր իր տիպաժով այն հանրային տրամադրություններին, որոնք կային տվյալ պահին: Բացի այդ՝ Տեր-Պետրոսյանը կուլիսային քաղաքական տիրույթում կարողացավ դառնալ տարբեր շրջանակների համար ընդունելի լիդեր, ինչը նրան հնարավորություն տվեց առաջ ընկնել Վազգեն Մանուկյանից, ով չափից դուրս լիդեր էր և իդեալիստ, ինչը դուր չէր գալիս իշխանության հոտն առած մարդկանց մեծ մասին: 1991-ին Տեր-Պետրոսյանը նախագահ ընտրվեց մոտ 83 տոկոս քվե ստանալով: Դա, ըստ էության, հանրաքվեի պես մի բան էր: Մարդիկ ոչ միայն «այո» էին ասում բարձրակարգ հռետորական հատկանիշներ ունեցող և կուռքի վերածված Տեր-Պետրոսյանին, այլ նաև լեգիտիմության բարձր մակարդակ ունեցող Ղարաբաղյան շարժմանը և ՀՀ անկախությանը: Տեր-Պետրոսյանը մարմնավորում էր շարժումը և անկախությունը, ու հենց այդ պատճառով էլ հսկայական քանակի ձայներ հավաքեց: Ընտրության արդյունքում նրանից հետո Պարույր Հայրիկյանն էր, ով տասնապատիկ քիչ թվով ձայներ ստացավ: 1991-ից ընդամենը մեկ տարի անց արդեն սկսեցին լսվել «Լևոն, հեռացի՛ր» կոչերը: Հիմնական պատճառն այն էր, որ Ղարաբաղյան ճակատում կային անհաջողություններ: Կային նաև հրաժարականի պահանջի սոցիալական պատճառներ, բայց, մեր կարծիքով, գլխավորը պատերազմում արձանագրվող անհաջողություններ էին. Շուշիի ազատագրումից հետո նախկին ԼՂԻՄ տարածքի կեսը ադրբեջանցիների ձեռքն էր անցել: Միայն մերոնց առաջխաղացումը և ռազմական հաջողությունը հնարավորություն տվեց Տեր-Պետրոսյանին պահել իր դիրքերը, սակայն 1996-ին միևնույն է քաղաքական պայթյուն արձանագրվեց նախագահական ընտրությունների ժամանակ: Միմյանց էին բախվել շարժման առաջնորդները՝ Տեր-Պետրոսյանն ու Մանուկյանը: «Լևոն, հեռացի՛րը» հասել էր իր գագաթնակետին: 96-ի ընտրություններից երկու տարի անց՝ 1998-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց: 88-ին նրան պաշտող և հետագայում ձեռքերի վրա դեպի նախագահական նստավայր տանող հանրությունը 10 տարի անց ծափահարում էր 1-ին նախագահի հեռացմանը: Այսինքն՝ «սպիտակ» Տեր-Պետրոսյանը 10 տարի անց «սևացավ» (ի դեպ, այդ 10 տարվա պարբերաշրջանը առկա էր նաև Կարեն Դեմիրճյանի նկատմամբ վերաբերմունքին՝ սեր-ատելություն-սեր): 1998-ից 10 տարի անց՝ 2008-ին, Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն՝ հանրության որոշակի շերտերի հիացական բացականչությունների ներքո: 1998-ին նա հրաժարական էր տվել, բայց դրանից հետո դադար էր վերցրել ու չէր պարտվել որևէ ընտրության ժամանակ: Նախկին նախագահի ու չպարտվածի իմիջը նրան հնարավորություն տվեց Թոյնբիի էֆեկտն ամբողջությամբ դնել գործի մեջ ու հսկայական զանգվածներ հավաքել: 1998-ին «սևացած» իմիջով հեռացած Տեր-Պետրոսյանը 2008-ին «սպիտակել» էր: Թե ինչ եղավ դրանից հետո, արդեն այլ խոսակցության թեմա է: Տվյալ դեպքում մեր խնդիրը քաղաքական ճոճանակի դրսևորումները և Թոյնբիի էֆեկտի գործնական կիրառումը ցույց տալն էր: Հանրության ու հատկապես ամբոխի տրամադրություններն այնքան փոփոխական են, որ շատերը չեն էլ պատկերացնում, որ կուռքից հակակուռք դառնալը մեկ քայլ է: Ամբոխը կուռքերին փոխում ու նրանց գլուխները թռցնում է առանց խղճի խայթի: Վերելքը, հատկապես եթե այն տեղի է ունեցել շատ արագ ու առանց իրական հիմքի, կտրուկ ու շատ ցավոտ վայրէջքի նախանշան է ցանկացած կուռքի համար: Այնպես որ, ամեն ինչ հարաբերական է: 7or.am

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am