Կիբերհարձակման է ենթարկվել Բելգիայի վարչապետի կայքը
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի պաշտոնական կայքը ենթարկվել է կիբերհարձակման, տեղեկացնում է բելգիական Belga գործակալությունը: Հարձակման պատասխանատվությունը, որի արդյունքում Բելգիայի վարչապետի կայքն անհասանելի էր դարձել, ստանձնել է Down-Sec ցանցահենների խումբը: Իրենց Twitter-ում ցանցահենները հայտարարել են, որ կիբերհարձակումը կապված է Բրյուսելում իշխանությունների գործունեության հետ ու կոչ են արել վարչապետին հրաժարական ներկայացնել: Մասնավորապես, Down-Sec խումբ «անպատասխանատու» է որակել ահաբեկչական սպառնալիքի մակարդակի իջեցումը երկրում Բրյուսելի ահաբեկչություններից մի քանի օր անց: Ներկայում Շառլ Միշելի կայքն արդեն հասանելի է:
