«Չկան հավերժական թշնամիներ և հավերժական բարեկամներ. կան շահեր». Ռուբիկ Մինասյան
Իրանագետ Ռուբիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չկան հավերժական թշնամիներ և հավերժական բարեկամներ. կան շահեր: Սա մեր Իրանի հարևանները չեն գիտակցում այս հանգրվանին կարևոր է ճիշտ ազադկներ ուղարկելը Իրան։ Վերջիվերջո պետք է բացատրել, որ անընդհատ «եղբայրական», «բարեկամական», «փուփուշ»...... բառեր օգտագործելով հարևանի հասցեին հարաբերությունները այդպիսի չեն դառնում։ Անձամբ ես չեմ հիշում դեպք, որ Իրանը միջազգային հարթակում (Մակ, իսլամական կոնֆերանս... ) քվեարկած լինի Հայաստանի շահերը՝ հաշվի առնելով հակառակը: Մի հիսուն քայլ կարող եմ նշել, որ իրանական կողմը չի անում՝ գիտակցելով, որ դա Հայաստանի շահերից են բխում։ Ասածս ինչ է, նոր իրավիճակ է Հայաստանում ու արդեն ավելի քան 5 ամիս է, որ խնդրողի դերից հանդես գալը ու ժամանակները անցյալում են»:
