Նիկոլ Փաշինյանի համար միակ իրական փրկօղակը լինելու է Հանրապետականը

Թե ինչո՞ւ նորացվող Հանրապետականը պետք է պայքարի հաջորդ խորհրդարանի ընդդիմությունը դառնալու համար Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը երկու օր առաջ ԱԺ ամբիոնից փորձում էր բացատրել, թե ներկա պահին ընտրական ո՞ր օրենսգիրքն է ավելի ձեռնատու Հանրապետականին: Իրականում ՀՀԿ-ի համար միևնույն է, թե ո՞ր ԸՕ-ն կլինի խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հիմքում: Քանի որ դրանից չի կախված Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմագրավելու ռեսուրսները: Վտանգն այն է, որ այսօր քաղաքական դաշտում, և նաև պետական կառավարման մեջ ստեղծված քաոսն ու սնուցվող էյֆորիան խլացրել են քաղաքական բանականությունը, կամ կարելի է ասել քաղաքական միտքն ընդհանրապես: «Կրիմիանալ Հայաստան» հեռուստասերիալի վերածված հակակոռուպցիոն պայքարի իմիտացիան թույլ չի տալիս պատշաճ ուշադրություն դարձնել Հայաստանի համար կենսական խնդիրների վրա: Արտաքին քաղաքականությունից ընդամենը երկու բան է հայտնի. «...հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են» և երեկ էլ իմացանք, որ «...Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նույնպես նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն կա: Եվ մենք պատրաստ ենք օգտվել այդ հնարավորությունից...»: Սա գուցե էյֆորիայով տառապող մարդկանց համար մի բան էլ շատ տեղեկատվություն է, բայց սպեցիֆիկ պրոբլեմներով, հակասությունների և հնարավոր նոր բախումների կիզակետում գտնվող երկրի արտաքին քաղաքականության ու անվտանգության համար ուղակի ոչինչ չի նշանակում: Բոլթոնից, այսինքն պաշտոնական ԱՄՆ-ից, այսինքն Ադրբեջանին ինչ-որ տարածքներ վերադարձնելու կոչ անող երկրից երեկ մի քանի ուշագրավ մեսիջներ ևս ստացանք: Դրանցից մեկի վրա ցանկանում եմ կանգ առնել: Պարոն Բոլթոնն ասում է, որ վարչապետը եթե ստանա հասարակության մեծամասնության աջակցությունը և ունենա ուժեղ մանդատ, ապա կարող է մի շարք վճռական փոփոխություններ իրականացնել: Միևնույն ժամանակ Բոլթոնը նշում է, որ «…արցախյան հարցի լուծումը բարդ է՝ հակառակ դեպքում այն վաղուց կարգավորված կլիներ: ….. Հայաստանի համար արտաքին ճնշումները նվազեցնելու ամենավստահ ուղին ԼՂ հակամարտության լուծման ապահովումն է»։ ԱՄՆ-ը ևս պահանջում է հարցի արագ լուծում (տարածքների վերադարձման սխեմայով՝ ըստ դեսպան Միլզի), իսկ սա նշանակում է, որ հաջորդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը տևական ժամանակ գտնվելու են արտաքին ճնշումների տակ՝ մասնավորապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից: Ժողովրդի կողմից ստացած ուժեղ մանդատը՝ ինչի մասին խոսում է Բոլթոնը, իհարկե մի կողմից կարող է օգտակար լինել՝ ներքին բարեփոխումների համար (ենթադրում եմ, որ հաջորդ կառավարությունը գոնե 2019թ. փետրվարի 31-ից հետո կսկսի իրապես զբաղվել երկրի պրոբլեմներով), մյուս կողմից այն պատուհաս է դառնալու արտաքին քաղաքական բարդ իրավիճակներում մանևրելու հարցում: Ամերիկացիներն էլ, ռուսներն էլ, ֆրանսիացիներն էլ շարունակաբար պնդելու են, «…Միսթըր փրայմմինիսթըր, ուվաժայեմըյ Նիկոլ Վլադիմիրովիչ, շեղ Նիկոլյա, ձեր ժողովրդի մեծամասնությունն անվերապահորեն հավատում է ձեզ, և ժամանակն է, որ օգտագործեք ձեր հեղինակությունն ու խաղաղություն հաստատեք տարածաշրջանում` բացելով փակ սահմանները. բայց ի նկատի ունեցեք, որ դրա դիմաց Ադրբեջանն ինչ որ հողեր է պահանջում: Դուք մի ահնանգստացեք, վերադարձրեք այդ ինչ-որ տարածքները և մենք խաղաղարարներով կապահովենք ձեր սահմանների անվտանգությունը, եթե դրա կարիքը լինի…»: Ահա մոտավորապես այսպիսին կարող է լինել զրույցը ղարաբաղյան կարգավորման շուրջ: Հայկական խորհրդարանը, իր նորօրյա հայ հեղափոխականների 70 տոկոսանոց հավաքանակով, իրավիճակի փրկության միակ հույս է տեսնելու իր խորհրդարանական հակակշիռների մեջ: Այսինքն ընդդիմությանը, բայց ոչ թե ձևական, սեփական բիզնեսից վախեցած, կամ արևմտյան ու այլ գրպանային ընդդիմությանը, այլև իրական քաղաքական գործընթացների արդյունքում ձևավորված, քաղաքական մեծ փորձ, կենսագրություն և հմտություններ ունեցող, գաղափարական ամուր հենքի վրա կանգնած ընդդիմության: Որքան էլ տարօրինակ է, ապագայում Նիկոլ Փաշինյանի համար, արտաքին բարդ իրավիճակներից ու կառավարման արդյունավետության ապահովման գործում միակ իրական փրկօղակը լինելու է Հանրապետականը: Իհարկե ՀՀԿ-ն դա չի անելու վարչապետի նկատմամբ ունեցած իր մեծ սիրո և հանդուրժողականության հաշվին, այլ սեփական երկրի ու ժողովրդի անվտանգության ու արցախյան հիմնահարցում ամուր դիրքերը պահելու կենսական շահերից ելնելով: Ապագա նորացվող Հանրապետականը միակ քաղաքական ընդդիմադիր հենարանն է լինելու, որի վրա առանց վարանելու դժվար պահերին կարողանալու է հենվել ապագա իշխանությունը՝ հանուն պետության ու ժողովրդի: Այնպես, որ մեր հարգելի վարչապետը՝ մտահոգվելով ՀՀԿ-ի ճակատագրի մասին խորհուրդ է տալիս թե, որ ընտրական օրենսգիրքը պետք է նախընտրել, իսկ ես մտահոգվելով պետության ճակատագրի մասին՝ առաջարկում եմ դադարեցնել քաղաքական տեռորը քաղաքական ուժերի նկատմամաբ (սա չի վերաբերում հակակոռուպցիոն իրական պայքարին, մենք բոլորս պետք է ձգտենք նվազեցնել կոռուպցիան ու դրա դրսևորումները մեր երկրում) և հաշվի նստել այն ուժի հետ, որն ապագայում ընդդիմադիր դաշտի միակ իրական գործընկերն է լինելու, ում հետ միասին պետք է պայքարել հանուն անվտանգ, խաղաղ, արդար ու ապահով Հայաստանի (եթե իհարկե իշխանափոխության նպատակններն ազնիվ են): P.S. Ի միջ այլոց, ժամանակին ՀՀԿ–ի ցուցակների համար կենաց մահու պայքար մղող, իսկ հիմա «Իմ քայլը» դաշինքում հայտնվելու թեկնածու հանդիսացող ՀՀԿ փախստականներն ու մյուս բարիկադավորները ևս ապագա խորհրդարանում կարող են ինչ որ պահի օգտակար լինել վերոհիշյալ հարցերում: ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am