Էյֆելյան աշտարակի պայթյունը. ԻԼԻՊ-ը սպառնում է. տեսանյութ
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներն Արևմուտքին ուղղված սպառնալիքներով նոր տեսանյութ են հրապարակել: Այս անգամ համացանցում զինյալներն Էյֆելյան աշտարակի պայթյունն են տեղադրել: Ահաբեկիչները տեսագրությունը «Խալիֆաթի կողմնակիցների կողմից Արևմուտքի անհավատներին ուղերձ» են կոչել: Տեսանյութում արևմտյան նորություններից կադրեր են ցուցադրվում, արյունոտ մարմիններ: Կադրերի հետևում խոսում է ահաբեկիչը:
