ՌԴ նախագահը հետաքրքրված է
ԱԺ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման ու բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի 2-րդ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ վարչապետի ընտրության օրը հարցրել է պարոն Փաշինյանին գազի սակագների մասին, որին ի պատասխան վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ՌԴ նախագահը հետաքրքրված է և կա պայմանավորվածություն՝ փաստաթղթավորված ներկայացնել՝ ինչպե՞ս է ստացվել, որ սահմանից մինչև վերջնական սպառում երկու անգամ թանկանում է: «Ուշադրություն դարձնենք 2013-ի դեկտեմբերին ԱԺ-ի վավերացրած ՀՀ-ՌԴ ստորացուցիչ պայմանագրին: Ստորացուցիչ դրույթներից մեկն էլ այն է, որ առաջիկա 20 տարիներին «Գազպրոմ»-ի համար պետք է ապահովենք համապատասխան շահութաբերություն... Գազի համակարգում 139 դրամը որպեսզի 134 դարձնենք, անհրաժեշտ է 17 մլրդ դրամ: ՀՀ էներգետիկ համակարգում որպեսզի 5 դրամ սակագինն իջեցնենք, պետք է 27 մլրդ դրամ: Էնպես չի, որ դա անհնար է, բայց չեմ ուզում ամեն ինչը միանգամից ասեմ, որ հաջորդ անգամներն էլ ասեմ»,- նշեց նա:
