Ստամբուլի ահաբեկչության ժամանակ տուժել է գերմանացի զբոսաշրջիկների խումբ
Ստամբուլում կատարված ահաբեկչության հետեւանքով տուժել է գերմանացի զբոսաշրջիկների խումբը, հայտենլ է Գերմանիայի դաշնային հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է Gazeta–ն՝ վկայակոչելով Reuters-ը: «Միջազգային ահաբեկչությունը ցույց տվեց իր այլանդակ դեմքը Ստամբուլում, Փարիզում, Անկարայում ու Թունիսում»,- ասել է նա: Մերկելը միջազգային համայնքին կոչ է արել վճռական գործողությունների անցնել՝ զանազան ահաբեկչական խմբավորումների զինյալների դեմ պայքարում:
