Ով է գլխավորելու ԲՀԿ-ի ցուցակը.Էնֆիաջյանը անուններ է տալիս
«Հայաստանում այնպիսի պաշտոնյա չկա, որ ԲՀԿ-ն որպես այդպիսի թեկնածու կադր չունենա: »,- ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց Ծառուկյան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ պատասխանելով այն հարցին, թե խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն կունենա՞ վարչապետի իր թեկնածուն, թե՞ ոչ: Հարցին, թե ԲՀԿ-ն ընտրություններին որ տեղի համար է գնում, Էնֆիաջյանը նշեց, որ քաղաքականության մեջ ամեն ինչ պետք է տրամաբանված լինի: «Կա քայլերի տրամաբանություն, առաջնային քայլն արդեն իսկ ուրվագծված է՝ հասցնել տրամաբանական կետին՝ խորհրդարանը իրավունքի ուժով լուծարվի, գնանք նոր ընտրությունների եւ այդ հարցը, ըստ էության, որոշում եւ լուծում է մեր ժողովուրդը, թե որ քաղաքական ուժը ինչպիսի մասնակցություն կունենա խորհրդարանում» Ինձ, Նաիրա Զոհրաբյանի կամ Միքայել Մելքումյանի համար որևէ գործողություն ինքնանպատակ չէ, այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։ «Մեր քաղաքական թիմն ու քաղաքական խորհուրդը ոնց կորոշի, այդ որոշումը մեզ համար ընդունելի կլինի», - ասաց Էնֆիաջյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ վերոնշյալ երեք պատգամավորներն առաջիկա ընտրություններում չլինեն ցուցակի առաջին հորիզոնականներում։ «Մեր ամբողջ քաղաքական թիմը համարում է, որ կուսակցության ցուցակը պետք է առաջնորդի անձամբ Գագիկ Ծառուկյանը», - ասաց պատգամավորը։
