Վահրամ Բաղդասարյանը՝ «ձերբակալվող պատգամավորի» մասին
«Հակամարտող երկրներում ճիշտ չի համարվում, որ միջնորդները զենքեր վաճառեն: Ճիշտ չէ նման հայտարարություններով շահագրգռել՝ ո՞ւմ զինատեսակն է ավելի հզոր: Մենք չենք գնում պատերազմի, այլ՝ խաղաղ, բանակցային պրոցեսով խնդրի կարգավորմանը»,-ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտագության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ սպառազինության թեմայով հայտարարությանը: «Եթե վարչապետը նման հայտարարություն է անում, պետք է անուններ տա, բացի այդ, նախաքննական գաղտնիք է ու որևէ մեկն իրավունք չունի նման հայտարարություններ անելու: Ես չեմ կարող եզրակացություններ անել կամ ենթադրյալ անուններ տալ»,- անդրադառնալով «ձերբակալվող պատգամավորի» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասաց ՀՀԿ խմբացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
