Բոլթոնի ակնարկած «ներկայի հանգամանքները»

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդարականի այցը տարածաշրջան՝ իր երկրի եւ բնականաբար Երեւանի, Բաքվի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունների զարգացման էր միտում եւ այդ երկրներին ուղղակի կամ անուղղակի ուղերձներ էր փոխանցում։ Բոլթոնը հայկական գործընթացներն արգելակած հանգույցների լուծման բանալին բնութագրում էր հետեւյալ մտքերով. Քաղաքական հատուկ ընթերցումների պետք չկա ընկալելու համար ամերիկացի բարձրաստիճան պաշտոնատարի փոխանցած ուղերձների բովանդակությունը։ «ԱՄՆ-ի տեսանկյունից որքան ավելի ուժեղ է ժողովրդավարությունը, այդքան ավելի մեծ է հնարավորությունը շփվելու Միացյալ Նահանգների և նույն արժեքները կրող այլ երկրների հետ։ Եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորությունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի և պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում: Ներկայիս հանգամանքներն ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ փոխադարձ համաձայնության հասնելու կարևորությունը, քանի որ եթե դա տեղի ունենա, կբացվի հայ-ադրբեջանական սահմանը: Թուրքիայի հետ սահմանը, կարծում եմ, ևս կբացվի: Եվ կարծում եմ, որ Վրաստանի հետ սահմանը կարող է ավելի քիչ անհանգստություն առաջացնել այն առումով, թե ինչ ճնշում կգործադրեն նրանց նկատմամբ ռուսները»: Այսպես. ժողովրդավարացման ներկա ընթացքը ողջունելի է Վաշինգտոնի համար. ինչը պիտի նաեւ նպաստի Վաշինգտոնի եւ Վաշինգտոնի բնորոշումով ժողովրդավար երկրների հետ հարաբերությունների զարգացմանը։ ՌԴ-ից կախյալությունը հավասարակշռելու համար Երեւանը սպառազինության շուկայի հանդեպ իր հայացքը անհրաժեշտ է, որ կենտրոնացնի ամերիկյան միջավայրի վրա, որտեղ ավելի որակյալ սպառազինություն կարող է ստանալ, հակառակ դրան, որ Կոնգրեսի թիվ 907 հոդվածը սահմանափակում է հակամարտող կողմերին զենքի վաճառքի քանակը։ Սակայն, ՀՀ-ի զարգացման հիմնական ուղին մատնացույց է արվում վերջին մտքում։ Ներկայի հանգամանքները ընդգծում են Արցախ-Ադրբեջան հակամարտության հանգուցալուծման անհրաժեշտությունը։ Բանալին՝  Երեւան-Բաքու եւ Երեւան-Անկարա հարաբերությունների բնականոնացման։ Այստեղ կա արցախյան հարցով  թուրք եւ ադրբեջանական նախապայմանային մոտեցումների պատճենահանում կամ երկու հիմնահարցերի փոխկապակցվածության ընդգծում։ Համեմատականորեն  դրականը հավանաբար այն է, որ Բոլթոնը չի կրկնում պաշտոնաթող դեսպան Միլսի պատկերացրած Արցախի հակամարտության լուծման համար անխուսափելիության գործոնի տեսությունը։ Ծխածածկութավոր բաժինը Բոլթոնի օգտագործած «ներկայի հանգամանքներ» ասելաձեւն է։ Որովհետեւ հարցերի լուծման փոխկապակցվածությունը կամ ՌԴ-ից ապակախյալության անհրաժեշտության հիշեցումը նոր հանգամանքներ չեն։ Նորը հավանաբար մեր երկրում կայացող նոր իրավիճակն է, որը Բոլթոնը առնչում է Արցախա-ադրբեջանական հակամարտության լուծման ենթահողին։ Իսկ այս հարցով պաշտոնական Երեւանը ոչ միայն վերահաստատել է նախապես հրապարակված դիրքորոշումները, այլ նաեւ շեշտել՝ պաշտոնական Ստեփանակերտի ներգրավվածությունը բանակցային գործընթացին. ավելին հստակացնելով, որ արցախահայության եւ ՀՀ-ի ժողովրդի հանրաքվեով դրսեւորելի կամարտահայտությունը կլինի հիմք՝ Արցախի հարցի կարգաւորման առաջարկվող տարբերակին։ ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Աննայի գնալուց ամենաշատ նեղսրտողներից մեկը Կճոյանն է եղել. «Իրավունք» Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք. «Փաստ» Սգո և հիշատակի օրերին ո՞ր գովազդի հեռարձակման արգելքը կվերացվի. նախագիծ. «Փաստ» Ի՞նչ կա իրականում «սիրուն» թվերի տակ. տնտեսական ցուցանիշների ախտաբանական պատկերը. «Փաստ» Ցանկացած պահի որպես «պեշկա» կդնի զոհասեղանին․ ՔՊ-ականները անցել են գլխների ճարը տեսնելու. «Իրավունք» Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք. «Փաստ» Բոլորն էլ ընտրակաշառքի օրինակներ են. «Փաստ» Աննայի իշխանությունն ինչ-որ պահի ավելի մեծ է եղել, դա դուր չի եկել Փաշինյանին. «Հրապարակ» Նախարար Ավանեսյանը Հակակոռուպցիոն դատարան է գնացել «Քովիդի գործով». «Ժողովուրդ» ՔՊ քարտուղարի գործով Քննչականը հաստատում է․ կա քրեական վարույթ. «Ժողովուրդ» 15 մլն աշխատավարձ, 8անշարժ գույք, 100 հազարավոր կանխիկ դոլարներ․ փոխնախարարի ունեցվածքը. «Ժողովուրդ» Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am