Փաշինյանը գնաց այլ ճանապարհով
«Հանրապետական կուսակցությունը իշխանությունը հանձնել է ապրիլի 23-ին, խորհրդարանական իշխանությունն էլ ենք շուտ հանձնել, որովհետև մայիսին Նիկոլ Փաշինյանի ընտրությունից մի քանի օր անց մենք այլևս չունեինք մեծամասնություն: Ուստի բոլոր ելույթները ռևանշի, սաբոտաժի, հակահեղափոխության մասին ոչ այլ ինչ էին, քան անօգուտ ելույթներ և հեքիաթներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ չընտրվելու փաստին: Նրա խոսքով՝ ամեն տեղ չէ, որ «և-և»-ը կիրառելի է, այստեղ պետք է «կամ-կամ»-ը աշխատեր. «Կա՛մ պետք է հապճեպ ընտրություն անեին, կա՛մ հապճեպ Ընտրական օրենսգիրք փոխեին: Փաշինյանը գնաց այլ ճանապարհով»: Մանրամասները՝ տեսանյութում:
