Վերաքննիչը մերժեց Yerevan Today–ի փաստաբանի բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ հոկտեմբերի 25–ին, քննել է Yerevan Today կայքի ներկայացուցիչների կողմից կայքի խմբագրությունում սեպտեմբերի 17–ին խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման բողոքի քննությունը։ Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում կայքի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Ֆերոյանը նշեց, որ բողոքի պատճառն այն է, որ խուզարկությունը կատարվել է ակնհայտ կոպիտ խախտումներով։ «Նախկինում արատավոր պրակտիկա է եղել, որ ինչ–որ օպերատիվ աշխատակից կարող էր գրություն ուղարկել քննիչին, թե կասկածում եմ՝ այսինչ անձի բնակարանում ենթադրյալ հանցագործության վերաբերյալ առարկաներ են պահվում, թույլ տվեք խուզարկել։ Քննիչը դիմում էր դատարանին եւ ստանում խուզարկության թույլտվությունը։ Սա մեծապես բողոքարկումների պատճառ է եղել։ Սրա առնչությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը դեռևս 2015թ.–ին դիրքորոշում էր հայտնել, որ միայն ոստիկանության օպերատիվ տեղեկատվության հիման վրա չի կարելի անձի բնակարանում կամ գրասենյակում խուզարկություն իրականացնել, քանի որ դրանով խախտվում է անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը։ Դրանից հետո այս հիմքով խուզարկություն չի կատարվել, սակայն, ի զարմանս մեզ, Yerevan Today կայքի խմբագրությունում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միակ հիմքը եղել է ոստիկանության կողմից տրամադրված այն տեղեկատվությունը, թե իբրեւ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության ձայնագրությունը նախքան մյուս ԶԼՄ–ների կողմից հրապարակելը, երկու օր առաջ տեղադրել է Yerevan.today կայքը։ Հենց այս հիմքով էլ կատարվել է խուզարկությունը»,– ասաց փաստաբանը։ Արմեն Ֆերոյանը նշեց, որ խուզարկության ընթացքում առգրավվել են լրագրողական գաղտնիք պարունակող նյութեր, իրավապահները տարել են անգամ 2006թ.–ին վերաբերող տեղեկատվությունը, ինչը որեւէ առնչություն չունի հարուցված քրեական գործի հետ։ Հիշեցնենք, որ խուզարկության արդյունքում առգրավվել է մեկ համակարգիչ և ևս 3 համակարգչի հիշողության կրիչ. «Ընկերությունը տևական ժամանակ զրկված է լրատվական գործունեություն իրականացնելու հնարավորությունից։ Առ այսօր մեզ տեխնիկան չեն վերադարձրել, պատճառաբանում են, թե փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել։ Հարցին՝ արդյոք խուզարկությունը կարելի է համարել ճնշում լրատվամիջոցի նկատմամբ, Արմեն Ֆերոյանը պատասխանեց. «Ես փաստերի տեսանկյունից կասեմ։ Ոստիկանության աշխատակցի գրության հիման վրա խուզարկություն իրականացնելու պրակտիկան 2015թ.–ին վերացվել էր Հայաստանում։ Երկրորդ, հարուցված քրեական գործը կարող է վերաբերել վերջին 6 ամիսներին, սակայն, նրանք առգրավվել են մինչեւ 2006թ.–ի տեղեկությունները, ի՞նչ կապ ունի այդ ձայնագրությունը 2006թ.–ի հետ։ Այսինքն, խուզարկությունը կատարվել է օրենքի խախտմամբ, առգրավվել են այնպիսի նյութեր, որոնք ընդհանրապես կապ չունեն հարուցված քրեական գործի հետ, կայքի խմբագրությունում այն համոզման են, որ սա ճնշում էր լրատվական գործունեություն իրականացնող ընկերության վրա»։ Անդրադառնալով Վերաքննիչ բողոքին՝ կայքի ներկայացուցիչը նշեց, որ իրենց նպատակն է, որ վերջ դրվի ապօրինի խուզարկությունների պրակտիկայում Հայաստանում. «Ակնկալում եմ, որ Վերաքննիչ դատարանը դատապարտող դիրքորոշում կարտահայտի այս հարցի վերաբերյալ եւ այս գործողությունը կճանաչի օրենքի տառին ոչ համապատասխան, այսինքն, ապօրինի»։ Նիստից հետո NEWS.am–ի հետ զրույցում Արմեն Ֆերոյանը նշեց, որ Վերաքննիչը մերժեց իրենց առաջին բողոքը։ «Առաջին բողոքը վերաբերում էր կայքում կատարված խուզարկությանը։ Դատարանը մերժեց այն, որից անմիջապես հետո անցավ երկրորդ բողոքի քննությանը, որը վերաբերում է տնօրենի բնակարանում կատարված խուզարկությանը։ Ես, սակայն, հայտարարեցի, որ դատարանը կանխակալ վերաբերմունք ունի եւ չի կարող օբյեկտիվորեն քննել գործը։ Այդ հիմքով խնդրեցի դատարանին ժամանակ տրամադրել բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնելու համար։ Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 27–ին»,– ասաց փաստաբանը։ Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել 6 տարբեր հասցեներում՝ այդ թվում «Yerevan.today» տեղեկատվական հարթակի խմբագրությունում։ Առգրավված առարկաները ներկայացվել են դատահամակարգչատեխնիկական փորձաքննության: 2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում լայն տարածում էր ստացել Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։  

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am