ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 45-ամյա Լ. Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ։
2018 թվականի հոկտեմբերի 25-ի առավոտյան ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ դի:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և դեպքի վայրի զննությամբ Դավթաշեն կամրջի տակ՝ Հրազդանի կիրճ կոչվող վայրում, հայտնաբերվել է Երևանի բնակչուհի, 1973թ. Լ.Խաչատրյանի դին՝ բազմաթիվ մարմնական վնասվածքներով։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կնոջ մահվան դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը