Բաքվին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը կոչ է արել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին «ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ մանդատի հետ», գրում է «Интерфакс-Азербайджан»-ը:Բաքվին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններն այն մասին, որ արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցություններում անհրաժեշտ է ներգրավել նաև Արցախը: «Անհրաժեշտ է ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ մանդատի հետ: Դրանում հստակ նշված է, որ արցախյան հիմնախնդրի մասնակից կողմերն են Ադրբեջանն ու Հայաստանը, և բանակցությունները վարվում են Բաքվի ու Երևանի միջև»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում ելույթի ժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Արցախը՝ որպես բանակցող կողմ, պետք է մասնակցի բանակցություններին:
