Մարդիկ կան, որ ընդհանրապես չեն գիտակցում, թե նոր իրողությունն ինչ է. Դավիթ Անանյան (video)
Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ծառայությունները քայլեր են իրականացնում, որպեսզի ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության աշխատանքները բնականոն շարունակվեն։ Այս մասին այսօր կառավարությա նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով կաշառքի գործով վարչության աշխատակիցների ձերբակալություններին: «Մենք սա համարում ենք մեր համակարգի համար ոչ լավ երևույթ, բայց նաև բազմաթիվ անգամ ասել ենք, որ մենք ինքներս պայքարում ենք կաշառակերության դեմ: Այո, մենք պնդում ենք, որ չկա համակարգային կաշառակերություն, բայց առանձին դեպքերի առումով մենք պայքար ենք մղում և շնորհակալ ենք նաև մեր գործընկերներին, որ մեզ օգնում են այդ գործում»,- ասաց Անանյանը: Ըստ նրա՝ մարդիկ կան, որ ընդհանրապես չեն գիտակցում, թե նոր իրողությունն ինչ է, բայց նաև կան այնպիսիները, որոնք նոր իրողություններով են շարժվում:
