Կասկածյալների մեջ են Գորիսի քաղաքապետը և նրա ազգականը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 18-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետաոխուզության բաժանմունքում ստացվել են տեղեկություններ, որ այդ օրը Գորիսի քաղաքապետարանին հարակից տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ 9-րդ փողոցի բնակիչ՝ 37-ամյա Լյովա Արզանյանի և Գորիս քաղաքի Սաթյան 2-րդ նրբանցքի բնակիչ՝ 27-ամյա Առուշ Առուշանյանի ու Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի բնակիչ՝ 39-ամյա Արտակ Առուշանյանի միջև։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ, և Լ. Արզանյանը համայնքային ոստիկանին հայտնել է, որ Ա. և Ա. Առուշանյանները իրենց ծեծի են ենթարկել։ Ոստիկանությունն ունի նաև կակսկածներ, որ հնարավոր է՝ Լ. Արզանյանը գույները խտացնում է։ Կան նա տեղեկություններ, որ ծեծի ընթացքում նա, ով ավագանու անդամ է, ուշագնաց է եղել, և այդ ծեծկռտուքին ականատես են եղել ավագանու մեծ թվով անդամներ։ Բոլորի ամբողջական ցանկը Ոստիկանությունը պարզում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
