Հարազատները երկու օր փնտրել են. Նոր բացահայտումներ Սեյրան Օհանյանի քենու ինքնասպանությունից
hraparak.am-ը գրում է.
Խաչատրյանի մահվան մասին առաջին լուրերի մեջ նրա անունը նշված չի եղել։ Առավոտյան 10-ին մոտ ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ Դավթաշենի կամրջի տակ անհայտ կնոջ դի է հայտնաբերվել։ Հարազատները կարդացել են կայքերում, որ կամրջի տակ ինքնասպանի դիակ է հայտնաբերվել, եկել են դեպքի վայր և ճանաչել են մարմինը։
Նրանք հայտնել են, որ Լուիզա Խաչատրյանը մինչ այդ երկու օր կորած է եղել, և իրենք փնտրել են նրան։ Այս մասին հայտնեց իրավապահներին մոտ իրազեկ աղբյուրը։ Նա հայտնեց նաև, որ նախնական զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել, այլ կան բարձրությունից ընկած մարդուն բնորոշ վնասվածքներ։ Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրեցին, որ նախնական վարկածը ինքնասպանությունն է։ Լուիզա Խաչատրյանը երկու երեխա ուներ, նա մոտ 42 տարեկան էր։
Մանրամասները սկզբնաղբյուրուրում:
